Վերջին օրերին շատ է խոսվում Ղարաբաղ-Տելեկոմի մենաշնորհի,Արցախում` Հայաստանյան բջջային օպերատորների կողմից մատուցվող ռոումինգ ծառայության մասին եւ մեղադրանքներ են հնչեցվում հատկապես ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հասցեին:
Aravot.am-ը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանից հետաքրքրվեց`Արցախում ռոումինգի ծառայություններ են մատուցում Հայաստանի բոլոր երեք օպերատորները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Յուքոմը և Բիլայնը, արդյոք բոլոր օպերատորների բաժանորդների համար ռոումինգի ծառայության սակագները նու՞յնն են:
«Այս թեմայի վերաբերյալ մի քանի անգամ պարզաբանումներ քանիցս տրվել են, սակայն դարձյալ թյուրընկալման, սխալ հասկացման, տարբեր մեկնաբանությունների տեղիք է տրվում: Ու չգիտես ինչու միշտ վեկտորներն ուղղված են լինում դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ընդ որում, Հայաստանում կա 3 օպերատոր եւ 3-ն էլ ռոումինգ ծառայություն են մատուցում Արցախի տարածքում»,-ասաց պարոն Յիրիկյանը:
Նա հատուկ շեշտեց. «Երբեմն փորձեր են արվում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կամ նույն ինքը՝ ՄՏՍ-Հայաստանը կապել Արցախի օպերատորի հետ, մինչդեռ դրանք իրավաբանորեն տարբեր ընկերություններ են, իրար հետ կապ չունեն եւ չեն էլ ունեցել»:
Մեր զրուցակիցը հավելեց. «Մենք լիցենզիա ենք ստացել Հայաստանի համապատասխան մարմիններից, որ կարողանանք իրականացնել հեռահաղորդակցության ծառայություն Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից ներս»:
Նրա խոսքերով, միջազգային հեռահաղորդակցության միության տրամադրած կոդը կարող է օգտագործվել միայն իրենց ցանցի համար, եւ լիցենզիան ու շարժական կապի ծառայությունների մատուցումը կարգավորվում է Իռլանդիայում գտնվող բջջային ասոցիացիայի կողմից. «Երբ իրենք լիցենզավորում են մեզ, տալիս են նույնականացված կոդեր, որոնք կներառվեն ցանցի եւ սիմ-քարտի ծրագրերի մեջ: Ելնելով այս ամենից, մենք իրավունք կունենանք իրականացնել շարժական կապի ծառայություններ միջազգայնորեն ճանաչված տարածքում»:
Ռալֆ Յիրիկյանն ասում է, որ պարտավոր են հետեւել միջազգային պրոցեդուրաներին, միջազգային պայմանագրերի համաձայն մատուցեն ռոումինգ ծառայություն, այլապես կզրկվեն համապատասխան լիցենզիայից:
Նրա խոսքերով, դրա համար էլ իրենք այնպես են արել, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները արտասահման մեկնելիս կարողանան օգտվել ցանցի ծառայություններից` օտարերկրյա օպերատորների միջազգային ռոումինգ պայմանագրի շրջանակներում:
«Նույն տրամաբանությունը գործում է նաեւ Արցախի տարածքում: Արցախը մեր գործունեության լիցենզիայի շրջանակների տարածք չէ, հետեւաբար, երբ մեր բաժանորդը հասնում է այնտեղ, ինքը պետք է ծառայություններից օգտվի միջազգային ռոումինգի պայմաններում, շրջանակում եւ ներքո»,-հավելում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:
«Հնչել են կոչեր, որ պետք է վերացվի ռոումինգը, թալանը, զինվորի չարաշահումը եւ այլն: Ես էլ ուզում եմ ասել հետեւյալը. երբ մենք այցելում ենք Արցախ, ինչու են սահմանի հսկիչ կետերում պահանջում են մեր անձնագրերը, չէ՞ որ ասվում է, որ նույն տարածքն է, ռոումինգը պետք է վերանա: Եթե համարում ենք, որ Արցախն ու Հայաստանը մեկ են, այդ դեպքում ինչո՞ւ ունենք երկու նախագահ, երկու կառավարություն, երկու ԱԺ, երկու ոստիկանություն, երկու ԱԱԾ եւ այլն: Չէ՞ որ խոսքը երկու տարբեր համակարգերի մասին է: Ուրեմն ինչո՞ւ, երբ հարցը վերաբերվում է ռոումինգին, թիրախավորում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ը, սկսում ենք մեղադրանքներ տեղալ: Դրա պատասխանը թողնում եմ ձեզ»,-ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Նա անդրադարձավ ՎիվաՍԵլ-ՄՏՍ-ի ռոումինգային «Զանգ Հայաստան» ծառայությանը, որի դեպքում զանգը կատարելուց առաջ *101*հեռախոսահամար#-ը հավաքելով հնարավոր է 25դրամ/րոպեով խոսել: «Դա առավելություն ունեցող սակագին է, որն ավելի լավն է, քան այսօր գործող 45 դրամ սակագինը` յուրաքանչյուր ելքային զանգի րոպեի համար: Բողոքողներն ինչո՞ւ են մոռանում են այս մասին: Իսկ երբ մեզ մեղադրում են, որ զինվորին ենք թալանում, ուզում եմ հիշեցնել, որ կա հատուկ սակագին, որը ստեղծված է զինվորի համար, այն արժի 10 դրամ, եւ զինվորը կարող է այդ տարիֆի ներքո զանգել ծնողին ու գումար չվճարել: Զանգ ընդունողը կվճարի րոպեն 10 դրամով: Դա մատչելի սակագին է, որը ստեղծել ենք 2010թ: Նաեւ իբրեւ ընկերություն Պաշտպանության նախարարությանը հատկացրել ենք 5000 հեռախոս, որ բաժանեն զորամասերին…Մի խոսքով, մենք չենք ուզում մեր գործն արդարացնել, քանի որ դրա ամենամեծ վկան ժողովուրդն է»:
Մեր դիտարկմանը` փաստորեն, «Զանգ Հայաստան» ծառայության սակագինը ու ռոումինգում մուտքային զանգի սակագինը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում գործող կապի սակագները՝ տարբեր օպերատորների բաժանորդների միջեւ, Ռալֆ Յիրիկյանը պատասխանեց. «Զանգ Հայաստան» ծառայությունը մի քանի տարի առաջ ստեղծեցինք, որը աշխատում է USSD համակարգով, որպեսզի մատչելի լինի բաժանորդի համար:
Բաժանորդը Արցախում գտնվելով կկարողանա օգտվել այս ծառայությունից. ուղղակի դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց զանգն արժե 25 դրամ, իսկ արդեն հունիսի 4-ից էլ զանգը դեպի Հայաստանում գտնվող այլ ցանցեր եւ Արցախ` կկազմի 35 դրամ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
VivaCell-МТС ընկերության կապը ամենաթանկն է Հայաստանում։ Միակ օպերատորն է, որ զրոյացնում է բաժանորդի չօգտագործած հաշիվը։ Մնացյալ օպերատորներից մեկը ակտիվ ժամկետի ավարտից հետո ուղակի սառեցնում է հաշիվը, ժամկետի ակտիվացման հետ ակտիվացնում է նաև սառեցված հաշիվը։ Մյուս օպերատորն էլ ընդհանրապես սառեցման ժամկետ չունի և հաշիվը միշտ ակտիվ է։ VivaCell-МТС ընկերությունը է այդ գումարները բաժանորդներից ու որոշ մասը բարեգործության անվան տակ տալիս այլ անձանց, իրականում կատարելով մարկետինգային լավ մշակված քայլ։ Բարեգործություն անողը չի հայտարարում այդ մասին ի լուր աշխարհի, առավելևս չի վճարում ԶԼՄ-ներին իր առատապես լուսաբանելու համար։ Ինչ վերաբերվում է Արցախի հանրապետությունը Հայաստանից զատ սուբյեկտ դիտարկելուն, ապա փաստորեն Հայաստանի քաղաքացի զինակոչիկները ապօրինաբար ծառայում են ոչ իրենց հայրենիքին (հեգնանք)։
VivaCell-МТС ընկերության կապը ամենաթանկն է Հայաստանում։ Միակ օպերատորն է, որ զրոյացնում է բաժանորդի չօգտագործած հաշիվը։ Մնացյալ օպերատորներից մեկը ակտիվ ժամկետի ավարտից հետո ուղակի սառեցնում է հաշիվը, ժամկետի ակտիվացման հետ ակտիվացնում է նաև սառեցված հաշիվը։ Մյուս օպերատորն էլ ընդհանրապես սառեցման ժամկետ չունի և հաշիվը միշտ ակտիվ է։ VivaCell-МТС ընկերությունը է այդ գումարները բաժանորդներից ու որոշ մասը բարեգործության անվան տակ տալիս այլ անձանց, իրականում կատարելով մարկետինգային լավ մշակված քայլ։ Բարեգործություն անողը չի հայտարարում այդ մասին ի լուր աշխարհի, առավելևս չի վճարում ԶԼՄ-ներին իր առատապես լուսաբանելու համար։ Ինչ վերաբերվում է Արցախի հանրապետությունը Հայաստանից զատ սուբյեկտ դիտարկելուն, ապա փաստորեն Հայաստանի քաղաքացի զինակոչիկները ապօրինաբար ծառայում են ոչ իրենց հայրենիքին (հեգնանք)։
Grigoryan VivaCell-МТС ընկերության կապը ամենաթանկն է Հայաստանում։ Միակ օպերատորն է, որ զրոյացնում է բաժանորդի չօգտագործած հաշիվը։ Մնացյալ օպերատորներից մեկը ակտիվ ժամկետի ավարտից հետո ուղակի սառեցնում է հաշիվը, ժամկետի ակտիվացման հետ ակտիվացնում է նաև սառեցված հաշիվը։ Մյուս օպերատորն էլ ընդհանրապես սառեցման ժամկետ չունի և հաշիվը միշտ ակտիվ է։ VivaCell-МТС ընկերությունը է այդ գումարները բաժանորդներից ու որոշ մասը բարեգործության անվան տակ տալիս այլ անձանց, իրականում կատարելով մարկետինգային լավ մշակված քայլ։ Բարեգործություն անողը չի հայտարարում այդ մասին ի լուր աշխարհի, առավելևս չի վճարում ԶԼՄ-ներին իր առատապես լուսաբանելու համար։ Ինչ վերաբերվում է Արցախի հանրապետությունը Հայաստանից զատ սուբյեկտ դիտարկելուն, ապա փաստորեն Հայաստանի քաղաքացի զինակոչիկները ապօրինաբար ծառայում են ոչ իրենց հայրենիքին (հեգնանք)։