Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի նոր մարզպետը կարեւորել է աշխատանքային կարգուկանոնը եւ թափանցիկությունը

Հունիս 01,2018 20:02

Հունիսի 1-ին Տավուշի մարզպետ նշանակվելուց հետո Վահե Ղալումյանը հանդիպել է մարզպետարանի աշխատակազմին, անցկացրել աշխատանքային խորհրդակցություն:

Մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ նորանշանակ մարզպետը շեշտը դրել է մարզում ներդրումային եւ բիզնես ծրագրերի ներգրավման հարցերի վրա, նաեւ կարեւորել աշխատանքային կարգուկանոնի, ամբողջությամբ թափանցիկ աշխատելու հարցերը, նշելով, որ պատրաստ է քննարկել գործունեության արդյունավետությանն ուղղված՝ աշխատակիցների կողմից արվող ցանկացած առաջարկություն:

Մարզպետարանի ինտերնետային կայքում զետեղված լուսանկարներում երեւում են մարզպետարանի աշխատակիցների լարված հայացքները:

Վաղը՝ հունիսի 2-ին, ժամը 15-ին մարզպետարանում կկայանա Տավուշի մարզխորհրդի նիստ, քննարկվելու են մարզի համայնքների բյուջեների 2018թ. 5 ամսվա կատարողականի, մարզի գյուղատնտեսության մեջ 2017թ. կատարված աշխատանքների եւ 2018թ. հիմնախնդիրների մասին հարցերը:

Լուսանկարները՝ Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքի

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930