Հունիսմեկյան բարձր տրամադրություն էր տիրում նաև մայրաքաղաքի սիրված վայրերից մեկում՝ Հյուսիսային պողոտայում: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով երևանցիների և բազմաթիվ զբոսաշրջիկների կողմից սիրված մայրաքաղաքի այս հատվածը, ինչպես և տոնական այլ օրերին, վերածվել էր մշակութային յուրահատուկ հարթակի: «Երևանյան ամառ 2018» ծրագրի շրջանակում կազմակերպված «Երևան՝ երազանքների քաղաք» խորագրով միջոցառման ժամանակ հայորդաց տների սաներն ու մանկական մշակութային խմբերը ներկայացրել են իրենց ստեղծագործական և կատարողական հմտությունները:
Մասնավորապես, ելույթներով հանդես են եկել փոքրիկ երգիչ-երգչուհիները, երաժիշտներն ու պարողները, իսկ բեմահարթակի հարևանությամբ էլ իրենց ստեղծագործություններն են ներկայացրել փոքրիկ նկարիչները:
Ի դեպ, «Երևան՝ երազանքների քաղաք» միջոցառումը կշարունակվի նաև հունիսի 2-ին:
Նաև նշենք, որ ուշ երեկոյան Կարապի լճի հարակից տարածքում երեխաների համար տեղի կունենա մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրություն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն