Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Փաշինյանի` բանակցություններին Արցախի միանալու մասին հայտարարությանը

Հունիս 01,2018 19:44

Արցախյան հակամարտության վերաբերյալ ամպագոռգոռ ցանկացած հայտարարություն, որը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չէ, ըստ ամենայնի, ապակառուցողական է:

Այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը`ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն այն մասին, որ Արցախը պետք է մասնակցի հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացին, որքանով է բարդացնում կարգավորման գործընթացը:

«Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չեն տեղավորվում, ըստ ամենայնի, ոչ կառուցողական են»,-ասել է Կոժինը:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը,  վերանվանել է Հաշտության և համաձայնության օր, Կոժինն ասել է. «Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը եղել է և շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերում է տոների անվանակոչմանը, ապա տարբեր պետություններում որոշակի ոչ մեծ տարբերություններ կան, որը չի փոխում տոնակատարության էությունը… Հայ ժողովուրդը, որը մեծ գին է վճարել համընդհանուր հաղթանակին հասնելու համար, ինչպես մեզ հետ տոնել է, այնպես էլ շարունակելու է տոնել»:

Կոժինը նաև ասել է, որ հունիսի 7-ին նախատեսվում է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը ՌԴ: Նրա խոսքով՝ բանակցություններին քննարկվելու են ինչպես երկկողմանի հարաբերություններին առնչվող, այնպես էլ միջազգային հարցեր:

«Կարծիքներ կփոխանակվեն նաև ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որում Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ակտիվ միջնորդական դեր է խաղում»,-հավելել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Չհասկացա, թե մայիսի 9 ինչու և որ իրավունքով պիտի վերանվանվի հաշտության և համաձայնության օր: Ում հետ են հաշտվում, ում հետ են համաձայնվում, Հիտլերի թե ադրբեջանցիների?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930