Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակիցների երեխաներն այցելել էին իրենց ծնողների, տատիկների ու պապիկների աշխատավայր։ Երեխաները ծանոթացել են, թե ինչ պայմաններում են աշխատում իրենց հարազատները, շրջել նախարարի և տեղակալների աշխատասենյակներում։
«Այս քայլով մենք փորձում ենք երեխաներին ինտեգրել իրենց ծնողների աշխատանքային գործընթացին, ցույց տալ, թե որտեղ են աշխատում նրանց ծնողները: Չարաճճի երեխա չեմ եղել, ավելի շատ ակտիվ էի ու հետաքրքրասեր: Դեռևս փոքր տարիքից ավելի շատ սիրել եմ մեծերի հետ շփվել, ինչն ինձ թույլ է տվել ավելի շատ հմտություններ և գիտելիքներ ստանալ: Մանուկ հասակում շատ տարբեր դրվագներ են եղել դպրոցի, ընտանիքիս հետ կապված: Այս պահին որևէ առանձնահատուկ պահ չէի ցանկանա նշել: Երեխաներին մաղթում եմ երջանիկ ներկա, երջանիկ ապագա և կարծում եմ, որ այդ ամենի համար վերջին շաբաթների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները ստեղծել են բոլոր նախադրյալները: Մենք հիմա ավելի շատ ժպիտներ ենք տեսնում և պետք է պահպանենք դա: Վստահ եմ, որ այս երեխաները պետք է ապրեն նոր Հայաստանում, հարմարավետ երկրում, որտեղ իրենց պահանջները կիրականան»,-լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարություն