Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Համաձայնության կառավարության անդամներից բարեգործության անվան տակ օգնություն են անում, որը ընտրակաշառք կարելի է համարել». Պետրոս Մակեյան

Հունիս 01,2018 16:31

«Հանրային մի շերտ կա, որը վերջին 20 տարիներին իշխող քաղաքական ուժերի ոտքի տակ է ընկնում և ընտրությունների ժամանակ արջի ծառայություն մատուցում: Հիմա այդ շերտը զորաշարժ է անում ՀՀԿ-ից դեպի ՔՊ: Սրանով պետք է զգոնացնենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին»,-«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զգուշացրեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը:

Պարոն Մակեյանի հավաստմամբ՝ եթե Նիկոլ Փաշինյանն այդ գործընթացը չկանխի, չենք ունենա իր կողմից նշվող վստահելի ընտրություններ:

Նա տեղեկացրեց, որ հեղափոխության ընթացքում եղել են բանակցություններ, աջակցություն թավշյա հեղափոխությանը: Հիմա կոնսուլտացիաներ են գնում, գնահատում են իրավիճակը՝ ինչ ազդեցություն կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ըստ Պետրոս Մակեյանի՝ մի անոմալ երևույթ է ձևավորվել. «Կա իշխանություն հեղափոխությունից հետո, չկա ընդդիմություն կամ հակահեղափոխական օջախներ: Այս անոմալ դրսևորումները կշարունակվեն մինչև ԱԺ արտահերթ ընտրություններ: Ընտրություններից հետո նոր միայն կարող ենք ասել՝ այս անոմալ իրավիճակը կվերանա՞, դասական առումով կձևավորվի՞ քաղաքական դաշտը»:

Պետրոս Մակեյանի դիտարկմամբ, թեև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է վստահելի, անխոցելի, թափանցիկ ընտրությունների մասին, բայց միևնույն ժամանակ այս փուլում կարելի է ասել ընտրակաշառք են բաժանում. «Համաձայնության կառավարության մեջ մտած անդամներից հիմա բարեգործության անվան տակ օգնություններ են բաժանում, որը կարելի է այս փուլում ընտրակաշառք համարել: Դա լուրջ մտահոգություն է»:

Պետրոս Մակեյանը, դիմելով նոր կառավարությանը, հայտարարեց, թե ինչ կոռուպցիոն գործարքներ պետք է բացահայտվեն: Նա թվարկեց. «1998-99-ին Ռուսաստանից ՀՀ-ի 20 տոկոս բաժնետոմսի դիմաց ստացած 148 միլիոն դոլարի գազը ինչպե՞ս է օգտագործվել, չկա: Ժամանակին ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը հայտարարեց, որ 20 միլիոն դոլար է հայտնաբերել, մնացածը չկա: ԱԱԾ-ին լուրջ հնարավորություն է ուսումնասիրել: Բացահայտել Ռոբերտ Քոչարյանի կոռուպցիոն գործարքը. 1998-ին էլեկտրաէներգիայի սակագինը 15-25 դրամ բարձրացնելու, որից հետո բաշխիչ ցանցերը 12 միլիոն դոլարով Օֆշորում գրանցված՝ Փամբուկյանին վաճառելու, երեք ամիս հետո վերավաճառելով 48 միլիոն դոլարի այդ կոռուպցիոն գործարքը: Բացահայտել Արմենտելի ստվերային գործարքը հունական ընկերությանը, որին տրվեց տասնհինգ տարվա մենաշնորհ: «Հայրենիք» պատգամավորական խումբն այդ ժամանակ բողոքարկեց սահմանադրական դատարան, դատարանը գտավ՝ հակասահմանադրական է, բայց Ռոբերտ Քոչարյանը թույլ չտվեց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930