Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուպերմարկետների ղեկավարների բաց նամակը վարչապետին. «Գյուղմթերքի գների կայունությունը հայտնվել է ռիսկի տակ»

Հունիս 01,2018 16:27

ՀՀ վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ,

Ողջունում ենք ՀՀ կառավարության կողմից որդեգրած առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին օրինական դաշտ բերելու քաղաքականությունը:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ խոշոր առևտրային ցանցերի գործունեությունը, այդ թվում՝ գյուղմթերքի գների կայունությունը, հայտնվել է ռիսկի տակ` հաշվի առնելով մի շարք սկզբունքային հանգամանքներ:

Մթերային ցանցային խանութները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի թույլատվությամբ բացել են Ա/Ձ-ներ և գյուղմթերքի շրջանառությունը իրականացրել են այդ Ա/Ձ-ների միջոցով, որի համար սահմանվել է 5 տոկոս շրջանառության հարկ: Օրինակ, եթե գյուղմթերքը գյուղացուց գնվել է 1,000 ՀՀ դրամով և վաճառվել 1,100 ՀՀ դրամով, հարկային մարմին որպես շրջ. հարկ վճարվել է 55 ՀՀ դրամ, իսկ եթե ցանցերը գործունեություն ծավալեին առանց Ա/Ձ-ների, ապա վերջիններս պետք է ընդհանուր գնից վճարեին 20 տոկոս ԱԱՀ, ինչն անթույլատրելի է, քանի որ ԱԱՀ-ի վճարման պարտավորությունը կրելու էր սպառողը, ինչն էլ իր հերթին կբերեր գյուղմթերքի բավական անհիմն թանկացումների: Ստացվում է, որ Պետական եկամուտների կոմիտեն գյուղմթերքի դիմաց ցանցերի շահույթի զգալի մասը արդեն իսկ գանձել է և հիմա պահանջում է ևս 20 տոկոս հարկի վճարում նախկին շրջանառությունից, որը ցանցերը չեն աշխատել:

Վերը նշվածը կարող է հանգեցնել այլ երկրներից ներկրվող գյուղմթերքի էական քանակի ավելացմանը ի վնաս տեղական շուկայի: Վտանգված է նաև թե առևտրային ցանցերի անցնցում գործունեությունը, թե աշխատատեղեր ապահովելու խնդիրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված ցանցերում աշխատում են շուրջ 10,000 քաղաքացիներ:

Ուստի առաջարկում ենք համապատասխան օրենսդրական լուծումներ նախաձեռնել խնդրո առարկայի վերաբերյալ:

Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք կազմակերպել հանդիպում առևտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հնարավորինս սեղմ ժամկետներում` թանկացումներից խուսափելու և ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Հարգանքներով`

Երևան Սիթի սուպերմարկետների ցանց` Հայկ Իսրայելյան

Նոր Զովք սուպերմարկետների ցանց` Արամ Արամյան

Կրպակ սուպերմարկետների ցանց` Սիմոն Խաչատրյան

Կայզեր սուպերմարկետների ցանց` Պարթև Պետրոսյան

Սաս Գրուպ սուպերմարկետների ցանց` Ստեփան Սահակյան

Պարմա սուպերմարկետների ցանց` Աշոտ Կարապետյան

Ծիրան սուպերմարկետների ցանց` Արման Գալստյան

Էվրիկա սուպերմարկետների ցանց` Թեմուր Ուսուբով

Վաս գրուպ սուպերմարկետների ցանց` Սամվել Ղազարյան

Դանիելյան սուպերմարկետ` Տիգրան Դանիելյան

Շիրակ խանութների ցանց՝ Գևորգյան Գոռ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. manvel says:

    Եթե բացել եք ԱՁ և աշխատել եք լավ եք արել, փողերը տաիք այն մարդկանց ում անունով բացել եք ԱՁ; Եթե գյուղ մթերքները թանկացնեք ապա գնացեք դասընթացների կառկառուն ՀՀԿ-ականներ Հ. Հակոբյանի ,կամ Խ. Հարությունյանի մոտ …

  2. manvel says:

    Անլուրջ կլինի վարչապետի հանդիպումը անօրինական գործնեություն իրականացնողների հետ:Առավել քան համոզված եմ , որ այդ սխեմայով աշխատել էն վերևներում մուծվելով

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930