Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան. մարզում ՀՀԿ-ի ազդեցությունը կամաց-կամաց հետ է քաշվում

Հունիս 01,2018 16:02

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, որն իր պաշտոնը ստացավ այսօր՝ կառավարության նիստում, նիստից հետո լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե մարզում մե՞ծ է ՀՀԿ-ի ազդեցությունը, ասաց՝ ինչպես բոլոր մարզերում եղել է մեծ, սակայն այսօր արդեն մաս-մաս հետ է քաշվում այդ ազդեցությունը:

Նորանշանակ մարզպետից նաեւ հետաքրքրվեցին, թե մարզում կա՞ն համայնքապետեր, որոնք հրաժարվել են ՀՀԿ-ական լինելուց, պարոն Սարգսյանն ասաց, որ 2-3 դեպք արձանագրվել է, որից մեկը Գոռավանք համայնքի ղեկավարն է:
Հարցին էլ, թե ուժերը հիմնականում ինչի վրա են կենտրոնացնելու, ինչի վրա են աշխատելու, Գարիկ Սարգսյանը պատասխանեց. «Կադրային, ֆինանսական հարցերին:

Քանի որ Արարատի մարզը գյուղատնտեսական մասով պետք է մեծ առաջընթաց ունենա, տարիներ շարունակ հետին պլան է մղվել, պետք է աշխատենք գյուղատնտեսության զարգացման, առողջապահության, կրթության ուղղությամբ: Չի լինելու, որեւէ գերակա ուղղություն եւ անտեսվի մյուս ուղղությունները, մեզ համար բոլորն էլ հավասարապես կարեւոր են»:

Մարզպետից նաեւ հետաքրքրվեցին, թե հեղափոխության օրերին ավտոարշավի ժամանակ հենց Գարիկ Սարգսյանի ճանապարհը փակած համայնքապետերի մասին ինչ կասի: Պարոն Սարգսյանն ասաց, որ համայնքապետերից մեկի նկատմամբ քրեական գործ է հարուցված եւ չի կարող ոչինչ ասել, քանի որ գործը նախաքննության փուլում է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930