Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԴԿ-ն ակնկալում է կառավարության շահագրգռվածությունը հանդես գալու վարկերի օգտագործման մասին հաշվետվությամբ

Հունիս 01,2018 15:20

Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) նախագահության հերթական նիստում քննարկվեցին օրակարգային երեք հարցեր՝

1.ՀՀ-ի կողմից ստացված վարկերի օգտագործումը որպես կոռուպցիայի հիմնական աղբյուր:

2.Առողջապահական նոր համակարգի կոնցեպտի մշակումը:

3. Նախիջևանը որպես Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական պոլիգոն և դրանից բխող հետևանքների չեզոքացման քայլերը:

Ներկայացվեց պետական 7մլրդ. դոլար պարտքի կառուցվածքը: Նշվեց, որ, ըստ միջազգային կառույցների տվյալների, Հայաստանը տարեկան շուրջ 500-700մլն. դոլար է կորցնում կոռուպցիայի պատճառով, որի զգալի մասը՝ պետական վարկերի մսխման տեսքով: Անհասկանալի են ոչ միայն վարկերի կոնկրետ նպատակները, օգտագործումը և ստացված արդյունքը, այլև աբսուրդի հասնող անվանումները, ինչպես օրինակ, «Զարգացման քաղաքականության գործողությունների», այն էլ թվով տաս վարկ՝ 366 մլն. դոլար արժողությամբ, «Աղքատության կրճատման աջակցման» թվով չորս վարկ՝ 58 մլն. 500 հազար դոլար արժողությամբ, իսկ եթե սրան գումարենք սոցիալական ուղղվածության ևս մի քանի վարկ, ապա գումարը կկազմի շուրջ 100 մլն. դոլար:

Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք»՝ 518 մլն. 443 հազար դոլար արժողությամբ թվով հինգ վարկերին, ապա շեշտենք, որ դրանք ոչ ներդրումային, ոչ էլ գրանտային միջոցներ են, այլ պարտք, որ ուռճացված տոկոսներով պետք է վճարենք մենք՝ ՀՀ քաղաքացիներս:

Մենք ակնկալում ենք կառավարության շահագրգռվածությունը հանդես գալու վարկերի օգտագործման մասին հաշվետվությամբ՝ շեշտը դնելով դրանց տնտեսական զարգացման արդյունավետ օգտագործման չափորոշիչի և գողացված գումարները վերադարձնելու վրա:

Քննարկվող երկրորդ հարցի վերաբերյալ նշվեց, որ բուժ. հիմնարկները դարձել են բիզնես օբյեկտներ և նրանց ծառայությունները հասու չեն մեր ժողովրդի բացարձակ մեծամասնության համար: Հիվանդանոցների գնացուցակները սկսվում են 100 000-ից և ավարտվում 5 մլն. և ավելի դրամով: Հաշվի առնելով, որ մարդու առողջությունը պահպանելը և ամրապնդելը ազգային անվտանգության համակարգի հիմնական հենասյուներից մեկն է, գտնում ենք, որ համակարգը ոչ թե պետք է բարելավվի, այլ արմատապես փոխվի:

ՀԴԿ նախագահությունը որոշեց հանրային քննարկման դնել կուսակցության համապատասխան հանձնաժողովի կողմից մշակված նոր առողջապահական համակարգի կոնցեպտը:

Եվ վերջին հարցը: ՀԴԿ-ն մշակել և պատրաստ է պատկան մարմիններին ներկայացնել Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ձևավորվող նոր աշխարհաքաղաքական զարգացումների վերաբերյալ համապատասխան վերլուծություն-առաջարկ՝ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական ալյանսի նկրտումները նեոօսմանիզմի գաղափարական հիմքով Մեծ Թուրանի ձևավորման հարցում:

 

ՀԴԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930