Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հասարակ, նորմալ տղա էր՝ սովորական պիջակով, էժան կոշիկներով». Սերգեյ Դանիելյանը՝ առողջապահության նախարարի մասին

Հունիս 01,2018 15:23

«Նոր իշխանությունը պետք է աստիճանաբար արժեքներ ձեւավորի: Պարտադիր չէ, որպեսզի պաշտոնյան հաստ վիզ ունենա, մեծ «չոլկայով» տիկին կամ մարդասպան բարեկամներ: Հիմա այդպես չէ»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց դերասան Սերգեյ Դանիելյանը: Որպես նոր արժեհամակարգի օրինակ՝ նա հիշատակեց առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանին. «Երեկ հետը հաղորդման նկարահանման էի «Շանթ»-ում: Նորմալ տղա էր՝ հասարակ պիջակով, իմ կոշիկներից էլ էժան կոշիկներով, այսինքն՝ մարդ էր, տաքսիով էլ եկած կլիներ: Ասածս այն է, որ նման արժեքներ են ձեւավորվում, ինչը ճիշտ է: Այդ արժեքները նաեւ մշակույթի գործիչների համար են օրինակելի»:

Թե ինչու էր արվեստագետների մի զգալի հատվածը սատարում նախկին իշխանություններին, Դանիելյանը կասկածելով պատասխանեց. «Գուցե սոցիալական վիճակից է»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «եթե նոր իշխանությունը պաշտոն առաջարկի, կհամաձայնե՞ք»: Սերգեյ Դանիելյանը բացասական պատասխան տվեց. «Ես պաշտոնի մարդ չեմ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է առավոտյան արթնանալ եւ պիճակով աշխատանքի գնալ, ես ազատ պետք է լինեմ ու ստեղծագործեմ»: Ապա դերասանը կատակեց. «Հազիվ երեխաներս ու կինս են ինձ լսում, ո՞նց պաշտոն զբաղեցնեմ»:

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ մշակույթի գործիչները միշտ չէ, որ երեխաների համար պետք է օրինակելի լինեն. «Չարենցն, օրինակ, հակասական կերպար էր, գիտենք՝ ի՞նչի համար էր բանտարկվել՝ սիրուհու հետույքին կրակելու համար: Կամ՝ ինչո՞ւ պետք է Սալվադոր Դալին երեխաների համար օրինակ ծառայի, չէ՞ որ նրա կնոջն ով ուզում՝ ցանկանում էր»: Սերգեյ Դանիելյանը խոսեց նաեւ հայաստանյան հասարակական մթնոլորտից՝ ասելով, որ դրական փոփոխություններ նկատում է, ապա խորհուրդ տվեց. «Հիմա անգամ աղբն է հարազատ, կռացիր՝ վերցրու, գցիր աղբամանը, չես մեռնի»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930