Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լավ է, որ Ալեքսանյանի հետեւից են ընկել, բայց թատրոնների մեկենասության խնդիր էլ գոյություն ունի». Սերգեյ Դանիելյան

Հունիս 01,2018 15:03

«Պետական թատրոնների նման քանակության կարիք չունենք, տասից ավելի պետական թատրոն ունենալն ավելորդ ճոխություն է Երեւանի համար: Հազիվ Սամվել Ալեքսանյանի հետեւից են ընկել…լավ է, որ ընկել են(կես-կատակով է ասում), բայց նման մշակութային խնդիրներ էլ կան»,-«Մեդիա կենտրոն»-ում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դերասան Սերգեյ Դանիելյանը: Ոլորտի խնդիրների առնչությամբ նա նշեց. «Մշակույթի մեկենասների ինստիտուտը պետք է զարգանա: Մարդը կարող է հարկերից ազատվել, բայց թատրոն հովանավորել: Պետությունը «կթու կով» չի, որ ամեն տեղից փող տա»:

Դանիելյանի խոսքով՝ դերասաններ կան, որ տարիներով բեմ դուրս չեն գալիս, բայց աշխատավարձ են ստանում. «Դա նույնն է, թե «Սիթի»-ում ՀԴՄ չխփես: Սովետական փթած մտածելակերպ է ասելը, թե փող տվեք եւ հանճարեղ ներկայացում կանենք: Ոչ, հանճարեղ ներկայացում առանց փողի էլ հնարավոր է անել»:

Սերգեյ Դանիելյանն անդրադարձավ նաեւ վերջերս կայացած Նիկոլ Փաշինյան-մշակույթի գործիչներ հանդիպմանը՝ ասելով. «Ճիշտ չէ վարչապետից անընդհատ փող ուզելը: Մեկը լինի՝ վարչապետին փող տա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930