Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների հիմնադրած «Օրրան» է այցելել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ: «Օրրանի» փոքրիկները տոնի խորհրդանիշ աստղիկներ ամրացրին նախագահի եւ նրա տիկնոջ դեմքերին, նաեւ գոգնոցներ կապեցին՝ «Օրրան» մակագրությամբ:
Արմեն Սարգսյանը ափսոսանք հայտնեց, որ առաջին անգամ է «Օրրանում», որը կարեւոր դերակատարություն ունի խոցելի խմբի երեխաների եւ միայնակ ծերերի աջակցության գործում: Նախագահը համբուրգերներ պատրաստեց «Օրրանի» սաների եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների այն երեխաների համար, որոնք հյուրընկալվել էին «Օրրանում»:
Նախագահը նշեց, որ երբեւէ ոչինչ չի պատրաստել, խոհարարական միակ հաջող փորձը ձվածեղ պատրաստելն է եղել: Նա նաեւ ասաց, որ երեխաների օրը պետք է նշել ոչ միայն հունիսի 1-ին, 2-ին կամ դեկտեմբերի 31-ին, այլ 365 օր:
Մանրամասները առաջիկայում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ