Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչ պիտի անեն ծնողները երեխաներին պաշտպանելու համար

Հունիս 01,2018 16:30

Սիրելի ծնողներ,

Ահա երեխաների պաշտպանության օրն է ու մտածում ենք ինչպես այս աշխարհում լավագույնս պաշտպանել մեր երեխաներին ամենայն չարից:

Հավատացեք, ավելի ապահով պաշտպանություն չկա, քան մեր երեխաներին տանենք Տեր Հիսուսի մոտ: Բարեպաշտ ծնողները սա միանգամից հասկացան ու Տեր Հիսուսի մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա: Իսկ աշակերտները նրանց հանդիմանում էին, որ Հիսուսին նեղություն չտան: Երբ Հիսուսն այս տեսավ, բարկանալով սաստեց նրանց եւ ասաց. «Թո՛յլ տուէք այդ մանուկներին գալ ինձ մօտ եւ արգելք մի՛ եղէք նրանց, որովհետեւ Աստծու արքայութիւնը այդպիսիներինն է։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով Աստծու արքայութիւնը չընդունի որպէս մանուկ, նրա մէջ չի մտնելու»։ Եվ նա վերցնելով նրանց իր գիրկը՝ նրանց վրա ձեռքը դրեց եւ օրհնեց նրանց։

Սիրելի ծնողներ, թող Աստված շնորհներով զարդարի ձեզ եւ ձեր զավակներին: Ձեր ուսերին է դրված երեխաներին ընտանեկան ջերմությամբ, սիրով ու հոգատարությամբ դաստիարակելու առաքելությունն ու պատասխանատվությունը:

Դուք էլ ձեր երեխաներին տարեք Տեր Հիսուսի մոտ: Ավետարանը կարդացեք նրանց համար: Պատմեք նրանց Աստուծո մասին: Աղոթել սովորեցրեք: Համբերել սովորեցրեք: Սիրել ու ներել սովորեցրեք: Ծնողին հնազանդվել սովորեցրեք: Եկեղեցու ճամփեն սովորեցրեք: Ու Տեր Հիսուսը կգրկի ու կօրհնի նրանց: Եթե դուք էլ այդպես մանուկների պես լինեք, ձեզ էլ կգրկի ու կօրհնի Տերը: Ու չկա դրանից ավելի լավ բան:
Տերն օրհնի բոլորիս ընտանիքներին եւ խաղաղ ու սիրով լի մանկություն պարգեւի բոլոր երեխաներին:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930