Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար՝ տարկետման մասով ՊՆ-ի հետ եկել են որոշակի փոխզիջման

Հունիս 01,2018 14:21

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ ասաց, որ իր ղեկավարած ոլորտում, հավանաբար, առաջիկայում կոռուպցիոն բացահայտումներ կլինեն. «Հիմա մենք ուսումնասիրություններ ենք անում: Հարցին՝ ո՞ր համակարգում, նախարարը պատասխանեց՝ բոլոր՝ միջին մասնագիտական, դպրոցներում:

Պատժվողներ կլինե՞ն հարցին էլ Արայիկ Հարությունյանն ասաց, որ կրթության նախարարությունը չէ պատժողը, նախարարությունը ներկայացնում է համապատասխան մարմիններին, դատական եւ իրավապահ մարմինները զբաղվում են:
Ինչ վերաբերում է կառավարության նիստում քննարկված տարկետման իրավունքի ընդարձակման հարցին, պարոն Հարությունյանն ասաց, որ շեմը նվազեցրել են, քանի որ նախկին կարգավորմամբ շեմերն այնքան բարձր են եղել, որ բուհական համակարգում եւ գիտական շրջանակների մասնագետներ կային, որ այդ շեմերը չէին հաղթահարում: Նախարարն ասաց, որ ՊՆ-ի հետ էլ քննարկումների արդյունքում եկել են որոշակի փոխզիջման:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930