Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության օրերին զորամասը լքած խաղաղապահների ծառայողական քննությունը մոտ օրերս կավարտվի

Հունիս 01,2018 14:11

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե hեղափոխության օրերին զորամասը ինքնակամ լքած խաղաղապահ զինվորների գործից ի՞նչ նորություն կա: Նախարարն ասաց, որ ծառայողական քննության արդյունքների հիման վրա որոշումները կկայացվեն: Պարոն Տոնոյանը նաեւ ասաց, որ քրեական հետապնդում նրանց նկատմամբ չկա:

Հարցին, թե նախարարի համար դատապարտելի՞ է զինվորականների՝ հեղափոխությանը միանալու քայլը, Դավիթ Տոնոյանը նկատեց. «Թույլ տվեք ավարտեմ ծառայողական քննությունը, այն արդեն մոտենում է ավարտին, ներկայացվել է գլխավոր շտաբ եւ կներկայացվի ինձ»:

Հարցին, թե Արցախի սահմանին ներկայումս կա՞ն ադրբեջանական զինուժի կուտակումներ, նախարարն ի պատասխան ասաց, որ այս պահին մտահոգիչ խնդիրներ չկան. «Ե՛վ պաշտպանական բանակի կողմից, ե՛ւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրավիճակն ամբողջովին վերահսկվում է»:
Aravot.am-ը Դավիթ Տոնոյանից հետաքրքրվեց, թե հեղափոխության օրերին ադրբեջանական զինուժի կուտակումները Արցախի սահմանին, այնտեղ էլ մնացե՞լ են, թե հետ քայլ են արել, նախարարն իր պատասխան ասաց, որ այդ օրերին Ադրբեջանն ավելի շատ մտահոգված է եղել, որ մեր կողմից սադրանքներ կլինեն եւ այդ նպատակով էլ ուժերը կուտակել է:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930