Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«էդ պատվիրատուի ծնողներն են նարկամանները, թող գնան իմանան քննիչները՝ ով ա պատվիրել ու ինչի համար». Մուրադ Մուրադյան

Հունիս 01,2018 13:59

Այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը լրագրողների հետ զրույցում խոսելով Մասիսի քաղաքապետի ձերբակալության մասին, դժգոհեց. «Ես Դավիթ Համբարձումյանին լավ եմ ճանաչում, նա ընդունակ չէր դրան…Էդ ո՞նց եղավ, մի ժամանակ մի 50 հոգի, 20 հոգի խաչմերուկ էին փակում՝ լավ տեղյակ էիք, որ հազար հոգուց ավելի մարդ է հավաքվում փակում, տեղյակ չե՞ք: Ժողովուրդը ճանապարհ է փակել նրա համար: Դե գնացեք ժողովրդին հարցրեք՝ խի՞ եք փակել»:

Մեր դիտարկմանը, որ տեսագրություններ կան՝ Մուրադ Մուրադյանը արձագանքեց. «Էնտեղ հեռուստատեսություն կա՞ր, մի հատ հեռուստատեսություն ցույց է տալիս, որ Դավիթի նկարը խփել են, էնտեղ էլ տարբեր մարդիկ իրար վրա քար են խփում, Դավիթը ըտեղ ի՞նչ: Կարաք իմ նկարն էլ տարեք խփեք: Մի հատ կայք կար, որ վախտին ինձ ասին նարկոտիկ, եսիմ ինչ, բան, դատի են տվել, հենա հերքել են, ո՞ւմ ա պետք, որ հերքել են: Բա խի՞ դատարանում կրվան լրագրողները, եթե ճիշտ էին, հիմա էլ հերքում են, ո՞ւմ ա պետք: Հիմա էլ սաղ Հայաստանը իմացավ, որ ես յանի նարկոտիկ, երեխա, ինչ ասես գրեցիք, ես էլ ասեցի՝ էդ պատվիրատուի ծնողներն են նարկամանները, թող գնան իմանան քննիչները՝ ով ա պատվիրել ու ինչի համար են գրել: Ինչ ասես գրեցիք, ո՞ւմ ա պետք, եթե հերքում եք, էսի արդարությո՞ւն ա, ես էլ կարամ շատ բան ասեմ, հետո ասեմ՝ լավ, հերքում եմ»:

Հիշեցնենք, որ Մուրադ Մուրադյանը կազմակերպել էր ստորագրահավաք պատգամավորների շրջանում, որ երաշխավորագիր ներկայացնեն՝ քաղաքապետի խափանման միջոցը փոխելու եւ նրան ազատ արձակելու մասին:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930