Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ Միհրան Պողոսյանի օգնականի, Մասիսի քաղաքապետի եւ ԵՊՀ-ի ցույցերի մասին

Հունիս 01,2018 13:45

«Եթե բուհն ապակուսակցականացվում է, ապա դա չի կարող դիտվել որպես քաղաքական հետապնդում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում խոսելով ԵՊՀ-ում տեղի ունեցող գործընթացների, ցույցերի մասին՝ ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ բուհը չպետք է լինի կուսակցական ու չեզոք դիրքի բերելը չի կարող դիտվել որպես քաղաքական հետապնդում. «Բուհը պետք է լինի ապակուսակցական, ես չեմ օգտագործում ապաքաղաքական բառը, որովհետեւ հասարակական հարաբերությունները չեն կարող լինել ապաքաղաքական, կարող են լինել ապակուսակցական: Չեզոքության վերադարձնելը քաղաքական հետապնդում դիտվել չի կարող: Մյուս կողմից՝ իրավունքի ինքնապաշտպանության դիմելը իրավաչափ է, երբ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները չեն գործում: Իրավական պաշտպանության միջոցներն են արտադատական կարգով պաշտպանության միջոցը, դատական կարգով իրավունքի պաշտպանության միջոցը, քաղաքական քննարկումները, գնահատականները, որոշումների կայացումը…»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ բյուջեի վատնումներ, չարաշահումներ հայտնաբերե՞լ եք, ԱԱԾ-ն ձեր մոտ եկե՞լ է ու դուք ինչ-որ բան ունե՞ք ԱԱԾ-ին հանձնելու՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց. «Եթե ես հայտնաբերեմ հանցագործության հատկանիշներ, ապա որպես քաղաքացի, պաշտոնատար անձ, պարտավոր եմ դրա վերաբերյալ տալ հաղորդում: Դեռեւս ոչինչ չեմ հայտնաբերել»:

Մեր հարցին՝ քիչ առաջ կառավարության աշխատակազմի ղեկավարը խոսեց անտրամաբանական ծախսերի, ծառայողական մեքենաների եւ դիզվառելիքի կտրոնների մասին, որոնք նախկինում տրվել են վարչության պետերին, ձեր նախարարությունում ծառայողական մեքենաների, դիզվառելիքի կտրոնների կրճատում լինելո՞ւ է՝ նախարարը պատասխանեց. «Ուսումնասիրություն այդ ուղղությամբ դեռեւս չի սկսել, բայց բնականաբար նաեւ այդ ուղղությամբ ուսումնասիրություններ կլինեն»:

Զեյնալյաննն ասաց, որ չափազանց ծանրաբեռնված է, այս օրերին ՔԿՀ-ներ չի այցելել:

Մեր հարցին՝ Միհրան Պողոսյանը իր օգնականի ձերբակալության հետ կապված ասել է, որ քաղաքական հետապնդում է դա եւ վենդետա է, կա՞ նման տարր՝ Զեյնալյանը պատասխանեց. «Դրա գնահատականը կտան իրավապահ մարմինները: Միեւնույն ժամանակ ես կոչ եմ անում իրավապահ մարմիններին՝ որպես նախկին իրավապաշտպան, պահպանել անմեղության կանխավարկածը եւ անձանց իրավունքները, որոնք երաշխավորված են արդար դատաքննության իրավունքով»:

Խոսելով Մասիսի քաղաքապետի եւ նրա եղբոր ձերբակալության մասին՝ հարցին՝ պատգամավորների ստորագրություններ են տրվել, որ նրանք ազատ արձակվեն, դուք հիմքեր տեսնո՞ւմ եք ազատ արձակման՝ Զեյնալյանը պատասխանեց. «Ես իրավական գնահատականներ տալու լիազորությամբ օժտված չեմ, ուղղակի կարող եմ ասել սկզբունքների մասին, որ գործում է ազատության կանխավարկածը եւ պետական մարմինները, հետաքննության եւ նախաքննության մարմինները պարտավոր են հիմնավորել, ներկայացնել այն փաստերը, որոնց նկատմամբ կարող են կիրառվել ազատազրկման ձեւով խափանման  միջոց ընտրելու հետեւանքները: Պարտականությունը իրենց վրա  է դրված, եթե չկարողացան ապացուցել, որ կան այդ հիմքերը, անձը կխուսափի, հավանականություն կա, որ կարող է ճնշում գործադրել նախաքննության վրա, փորձագետների վրա: Կարող է հավանականություն կա, որ կարող է նոր հանցանք գործել, ապա այս դեպքերում առաջանում է խափանման միջոցը կալանքն ընտրելու այդ հետեւանքը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930