Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այո, նոր իշխանությունների գործունեությունը հասարակության խոշորացույցի տակ է, եւ շատերն են փորձում սուբյեկտիվիզմի տարրեր գտնել. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 01,2018 13:34

«Նոր Հայաստանում» ապրելը գնալով ավելի ու ավելի հետաքրքիր է դառնում, ամեն առավոտ հարյուր հազարավոր մարդիկ արթնանալուն պես քչփորում են համացանցը՝ տեսնելու, թե ի՞նչ նոր բացահայտումներ են արել իրավապահները, եւ ովքե՞ր են կալանավորվել վերջին մի քանի ժամերի ընթացքում։ Եվ պատկերացրեք՝ հիասթափություններ չեն լինում, նորանոր ձերբակալությունների մասին տեղեկությունների պակաս չկա։

Բայց «քոմենթները» գնալով ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում՝ «բա էսինչի՞ն խի չեք բռնում», կամ «իսկ ե՞րբ է հերթը հասնելու այսինչ գյուղապետին, ով քարոզում էր ՀՀԿ-ի օգտին, հիմա էլ համայնքի փողերով իր բոստանն է ցանկապատում» եւ այլն։

Այո, նոր իշխանությունների գործունեությունը հասարակության խոշորացույցի տակ է, եւ շատերն են փորձում սուբյեկտիվիզմի տարրեր գտնել։ Իբր՝ օլիգարխներից առաջինը Սամվել Ալեքսանյանը հարվածի տակ ընկավ, որովհետեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց նա էր Նիկոլ Փաշինյանի մրցակիցը, առաջին հարվածները նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմների բիզնեսներին հասցվեցին, որովհետեւ ապրիլի 23-ից հետո նա փորձեց վերցնել իշխանությունը, եւ այսպես շարունակ։

Իսկ ի՞նչ անել, որ հասարակության մեջ նման կասկածներ չառաջանան։ Ելքը միակն է՝ պետք է հստակ չափորոշիչներ սահմանել եւ դրանով իսկ բացառել սուբյեկտիվիզմի գործոնը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930