Այսօր կառավարությունում, նիստից հետո ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին, թե Պետական եկամուտների ղեկավար Վարդան Հարությունյանին հարցաքննելու կարիք կա՞, ասաց՝ քննության ընթացքը ցույց կտա:
ԱԱԾ ղեկավարն ասաց, որ իրենց գործունեությունից անտեղյակ մարդկանց թիվը կարող է հասնել հազարի. «350 անձը, որ այդքան շահարկվեց, այս մասով 350 չէր՝ 460 էր և ավելի։ Այն 11 կազմակերպությունները, որոնք ևս պետք է հրավիրվեն, դրանց մասով թիվը կհասնի, կարծում եմ, 1000-ի կամ ավելի, չգիտեմ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ