Այսօր կառավարությունում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կբացատրեն Նախիջեւանի սահմանին ադրբեջանական ուժերի տեղաշարժը, ասաց, որ անհանգստանալու կարիք չկա եւ այդ տեղաշարժը տեղի է ունեցել ադրբեջանական կողմում: Հարցին էլ, թե այդ հարցում ՀԱՊԿ-ին ներգրավելու կարիք չկա՞, պաշտպանության նախարարն ի պատասխան ասաց, որ դրա կարիքը չկա:
Aravot.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են նախկին իշխանությունները՝ հանրապետականները, լուրջ մտահոգություն հայտնում ուժերի տեղաշարժման հետ կապված, մասնավորապես Արմեն Աշոտյանն էր սոցիալական ցանցում նման գրառում արել՝ պահանջելով պարզաբանում, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այդ գրառումից ինքը տեղյակ չէ եւ որեւէ մտահոգություն պետք չէ հայտնել:
Հարցին էլ, թե կա՞ն արդյոք բանակից խուսափած քաղաքացիներ, որ արձագանքել են Նիկոլ Փաշինյանի կոչին եւ եկել են ծառայելու, ասաց՝ այո, սակայն չի կարող ասել նրանց թիվը:
Aravot.am-ի հարցին, թե վերջին 10-15 տարիների ընթացքում քանի՞ երիտասարդ է ծառայությունից խուսափել, պաշտպանության նախարարությունը ցուցակն ունի՞, Դավիթ Տոնոյանն ասաց, որ այս պահին թիվ չի կարող ասել, սակայն նրանք հազարավոր են:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Որ նորանշանակ նապոլեոնը անհանգստանալու կարիք չունի, դա հասկանալի է: Բայց անհանգստանալու հիմքեր ունի հայ ժողվուրդը:
Տես նաև՝ https://www.armworld.am/detail.php?paperid=5834&pageid=174497&lang=