Այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին ԱԺ-ում լրագրողները հարցրեցին, թե ինչպես են արձագանքում այն քննադատություններին, որոնք սոցցանցերում հնչում են՝ իր օգնական Տիգրան Մուղնեցյանի հետ կապված:
Աղաջանյանը պատասխանեց, որ քննադատություններ ինքը չի լսել: Լրագրողները փոխանցեցին՝ ասում են, որ 21 տարեկան է, ի՞նչ պետք է այդ տարիքում ձեզ ասի: Աղաջանյանը պատասխանեց, որ Տիգրան Մուղնեցյանը շատ խելացի է, օլիմպիադաների է մասնակցել, հաղթել է. «Նա արդեն իսկ շատ մեծ օգնություն է տրամադրում ինձ, վստահ եմ, որ սա էլ ավելի կզարգանա եւ նրա հնարավորությունները կծառայեն ՀՀ-ին»: Հարցին՝ իսկ նա ծառայե՞լ է բանակում՝ նա պատասխանեց. «Տեղյակ չեմ, պետք է հարցնեմ, իմ իմանալով՝ չէ»:
Նա ասաց, որ ընդամենը 20 օր են ստանձնել իրենց պաշտոնները եւ կազմակերպչական գործերի մեջ խրված են: Աղաջանյանն ասաց, որ բացի Մուղնեցյանից, եւս երկու օգնական է նշանակել, նրանք ՔՊ ակտիվիստներ են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ