Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզպետը՝ մարզը Գագիկ Ծառուկյանի ազդեցությունից ազատելու մասին

Հունիս 01,2018 11:23

Կառավարության նիստից առաջ Կոտայքի մարզպետի թեկնածու Ռոմանոս Պետրոսյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե իրեն կհաջողվի՞ Կոտայքի մարզը դուրս բերել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ազդեցությունից, պատասխանեց, որ ինքը գործելու է ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, իրեն վերապահված լիազորությունների ու պարտավորությունների շրջանակներում. «Իմ թիվ մեկ առաջնահերթությունը Կոտայքի մարզում լինելու է Կոտայքի մարզի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու»:

Մարզպետի թեկնածուից նաեւ հետաքրքրվեցին, թե հնարավո՞ր է նախորդ մարզպետի կատարած աշխատանքի մասով գործեր ուղարկվեն ԱԱԾ: Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Բնականաբար, մարզի ընդհանուր իրողություններից եւ մարզում առկա քաղաքական կիրավիճակից ելնելով՝ որպեսզի համադրենք մեր քաղաքական կուրսը եւ կենտրոնական իշխանությունների ծրագիրը պրոյեկտենք մեր մարզին, կլինեն նաեւ ինչ-որ երեւույթներ, ՏԻՄ-երի կառավարման հետ կապված բացթողումներ: Դրանց, բնականաբար, կանդրադառնանք»:

Պարոն Պետրոսյանը նաեւ կարծիք հայտնեց, որ պետք է վերանայվի այն համայնքապետերի պաշտոնավարման հարցը, որոնք երկարատեւ, մի քանի շրջան ղեկավարում են, բայց նրանց համայնքներն այդպես էլ չեն զարգանում:

Արդեն կառավարության նիստում Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930