ՀՀԿ Արմավիրի մարզային գրասենյակն այս օրերին քաղաքացիներից դիմումներ է ստանում կուսակցությունից ինքնակամ հեռանալու մասին։ Դիմողների շարքում նաեւ ուսուցիչներ են եւ դպրոցի մեկ տնօրեն։
«Անդամատոմսը վայր եմ դրել երկու շաբաթ առաջ, որովհետեւ ցանկություն չունեմ եւ չեմ էլ ունեցել քաղաքականությամբ զբաղվելու։ ՀՀԿ անդամ էի դարձել իրավիճակի թելադրանքով»,- ասաց Արմավիրի 8-րդ հիմնական դպրոցի տնօրեն, կուսակցության շարքերը լքած Աննա Խաչատրյանը։
Նա ՀՀԿ-ին անդամագրվել է 2015 թվականին, երբ դեռ ավագ դպրոցի պատմության ուսուցչուհի էր։ Ցանկանալով մասնակցել 8-րդ դպրոցում հայտարարված տնօրենների մրցույթին, ինքն էլ է առաջադրվել։ Բայց քանի
որ ՀՀԿ-ական չի եղել, շանսեր չի ունեցել։ Մարզպետարանից հուշել են՝ անդամագրվիր կուսակցությանը եւ սպասիր։ Այդպես էլ արել է։ Նախ ՀՀԿ տոմս է ձեռք բերել, հետո մասնակցել մրցույթին ու հաղթել։
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում