Լրահոս
Օրվա լրահոսը

Ի պաշտպանություն Մասիսի քաղաքապետի հանրահավաքի համար մարդիկ են «հավաքագրել». «Հրապարակ»

Հունիս 01,2018 11:14

Երեկ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի ձերբակալությունից հետո Մասիսի քաղաքապետարանը հանդես եկավ հայտարարությամբ, որով ասվում էր, թե ձերբակալությունն իրավական հիմք չի ունեցել։ Հայտարարությամբ նաեւ կոչ է արվել մասիսցիներին՝ դուրս գալ բողոքի, ի պաշտպանություն քաղաքապետի։

Քիչ անց Մասիսի կենտրոնում հավաքվել են մարդիկ՝ մոտ 50 հոգի, որոնք հիմնականում քաղաքապետարանի ու դրա ենթակայության տակ գտնվող բյուջետային հիմնարկների աշխատակիցներն են եղել։ Եղել են նաեւ գրադարանի, թիվ 4 մանկապարտեզի աշխատակիցներ, որոնց, ըստ մեր աղբյուրի, տնօրեն Հայկուհի Հակոբյանն է ուղարկել ակցիայի։

Հակոբյանի ամուսինը ոստիկանության Մասիսի բաժնի աշխատակից Զորո Թամազյանն է, ով Հովտաշատի եւ Հայանիստի դեպքերի ժամանակ ներկա է եղել եւ կանխելու համար ոչինչ չձեռնարկելու պատճառով հայտնվել է իրավապահների «սեւ ցուցակում»։

Թիվ 5 ավագ դպրոցի տնօրենը, թեև չի խառնվել ոչնչի, բայց նրա աշխատակցուհի, դպրոցի ուսուցչուհի Մարիամ Առաքելյանը, գտնվելով մայրաքաղաքում, անձամբ զանգահարել է աշակերտներին եւ պարտադրել դուրս գալ ակցիայի։ Հանրահավաքի համար մարդիկ է «հավաքագրել» փոխքաղաքապետ Խորեն Արոյանը՝ անձամբ մտնելով մարդկանց տները եւ համոզելով դուրս գալ փողոց:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930