Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների առողջությունը չպետք է լինի բարերարների ձեռքում

Հունիս 01,2018 10:53

Երեկ «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց` Շառլ Ազնավուրի հրապարակում, լոռեցի երեխաներն իրենց ձեռքով պատրաստված իրերի ցուցահանդես-վաճառք էին կազմակերպել: Ասացին, որ գումարը հավաքում են իրենց դասընկերոջ կյանքը փրկելու համար: Նրանց ընկերը հիվանդ է:

Մեր երկրում, որտեղ արդեն որերորդ տարին բյուջեն հռչակվում է սոցիալական, լուրջ հիվանդություններով երեխաները հիմնականում բուժվում են բարեգործական միջոցներով, դրամահավաքներով: Այսինքն` երեխաների կյանքը կախված է բարերարներից: Բարեգործությունը վատ բան չէ, հատկապես, որ դրանք կատարում են երեխաները` իրենց արդար քրտինքով վաստակած գումարներով: Այն երեխաների մեջ բարություն, շրջապատի հանդեպ հոգատարություն ու մարդասիրություն է զարգացնում:

Եթե մենք նոր Հայաստան ենք կերտում, հատկապես երեխաների առողջության մասով հատուկ մոտեցում ու պատասխանատվություն պետք է ունենանք, լուծումներն էլ լինեն ոչ թե բարերարների ձեռքում, այլ համակարգային:

Բոլորովին վերջերս լուրջ ցնցումների ենթարկվեցին Արյունաբանական կենտրոնում բուժվող երեխաներն ու նրանց ծնողները, որոնց բուժումը հիմնականում կատարվում է բարեգործների միջոցներով: Երկրում տեղի ունեցած փոփոխությունները ռիսկի տակ դրեցին նաեւ քաղցկեղով հիվանդ փոքրիկների բուժումը:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

01.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930