Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Օսիպյանին ու Դավիթ Տոնոյանին հորդորեց բանակից խուսափած երիտասարդների համար խնդիրներ չառաջացնել

Հունիս 01,2018 10:54

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից հետաքրքրվեց, թե օդանավակայանում ինչպիսի պայմաններ են ապահոված այն երիտասարդների համար, որոնք բանակից խուսափել են եւ գտնվում են արտերկրում: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ուղերձ էր հղել այդ երիտասարդներին վերադառնան եւ ծառայեն: Թե քանի մարդ է արձագանքել իր կոչին կերեւա զորակոչի օրերին, ասաց պարոն Փաշինյանը:

Ոստիկանապետն ասաց, որ նրանց նկատմամբ հետախուզում հայտարարված, ուստի պետք է տեղում նրանց նկատմամբ որոշակի գործողություններ կատարեն: Նիկոլ Փաշինյանը հորդորեց օդանավակայանում պատշաճ պայմաններ ապահովել, որպեսզի ծառայելու եկած երիտասարդների համար ավելորդ խնդիրներ չստեղծեն.
«Մարդը եկավ, արձանագրվեց, որ հետախուզման մեջ է, ինքը պարտավորություն է ստորագրում, որ այսինչ ժամանակ կներկայանա»: Հակառակ դեպքում, ըստ վարչապետի, օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կկիրառվի պատիժը:

Դիմելով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, վարչապետը հարցրեց. «Պարոն Տոնոյան, մարդիկ կան, որ այս ընթացքում բարձր մասնագիտական կրթություն ե ստացել արտերկրում, այդպիսի մասնագետները կարո՞ղ են ներգրավվել ռազմարդյունաբերական ոլորտում»: Ի պատասխան, Դավիթ Տոնոյանն ասաց՝ այո: Նիկոլ Փաշինյանն էլ նկատեց՝ կարող են հանգիստ վերադառնալ եւ այդ գիտելիքները կծառայեցվեն զինված ուժերի զարգացմանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930