Ամերիկացի աշխարհահռչակ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը պատմել է ամուսնու՝ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի հետ Հայաստան այցելելու ծրագրերի մասին:
«Ամուսինս հայ է, շատ բան գիտեմ հայերի մասին, ես պատվավոր հայուհի եմ: Ինձ դուր է գալիս, թե որքան հպարտ են նրանք: Ծրագրում եմ գնալ այնտեղ (Հայաստան-խմբ.), չգիտեմ՝ այս տարի, թե հաջորդ, բայց ուրախ կանցնի»,-գրել է Ուիլյամսը Twitter-ի իր էջում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
#RG18 Serena Williams: "My husband is Armenian, I am learning a lot about Armenians, I am an honorary Armenian, I love how proud they are, I am planning to go over there, do not know if this year or next year, it is going to be fun!"
— Ubitennis (@Ubitennis) May 31, 2018