Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պետության խնդիրը միասեռականները չեն

Հունիս 01,2018 10:11

Ինչպես հայտնի է, կրոնը հսկայական կառուցողական դեր է խաղացել բազմաթիվ պետությունների կայացման գործում: Մասնագիտական գրականության մեջ շատ է խոսվում այն մասին, թե ինչպես է ազդել հրեաների կրոնը, բողոքականների պուրիտանական ուղղությունը, կաթոլիցիզմը համապատասխանաբար Իսրայելի, Միացյալ Նահանգների եւ Իռլանդիայի պետական շինարարության վրա: Մեզ մոտ այդպես չէր՝ Հայ առաքելական եկեղեցին պատմության ընթացքում ինքն իրենով փոխարինում էր պետությանը, եւ դա ուներ թե՛ դրական եւ թե՛ բացասական հետեւանքներ: Բայց ինչ եղել՝ եղել է, թող պատմաբանները վիճեն:

Առավել կարեւորն այն է, թե ինչով էր զբաղված Մայր եկեղեցին վերջին 27 տարում, երբ մենք պետություն կառուցելու շանս ստացանք: Ինձ թվում է՝ մեր այդ կարեւորագույն կառույցն իրեն հեռու էր պահում պետության հիմնական խնդրից՝ անկախ երկրի ուժեղ, բարի, պարկեշտ քաղաքացու ձեւավորումից: Դուք երբեւէ լսե՞լ եք մեր հոգեւորականներից, որ գողանալը մեղք է, խաբելը մեղք է, կեղծելը, շվայտ կյանքով ապրելը, դիմացինիդ արհամարհելը մեղք է: Երբ պետությունը նոր է սաղմնավորվում, չափազանց կարեւոր է հստակ, կասեի նույնիսկ՝ անողոք բարոյական սահմանափակումներ դնելը, որպեսզի առաջին պլանում հայտնված «ճարպիկները» չկարողանան թուլացնել պետական ինստիտուտները՝ ուժեղացնելով սեփական դիրքերը: Թույլ պետություն, ուժեղ իշխանություն՝ հենց դա կայացավ Հայաստանում այս 27 տարվա ընթացքում, ինչը հիմա մեծ դժվարություններով փորձում ենք շտկել: Պետությունը կառուցվում է անսասան հավատքով եւ բծախնդիր պարկեշտությամբ, եւ այստեղ եկեղեցու, կրոնի դերը հսկայական է, իսկ մեր հոգեւորականները ոչ միայն չդիմադրեցին նշված բացասական միտումներին, այլեւ շատ դեպքերում լիակատար կերպով ինտեգրվեցին «ճարպիկների» կոռուպցիոն-ճահճային համակարգին:

Բայց նրանք ինչ-որ բանի մասին պիտի՞ խոսեն, ինչ-որ բանի դեմ պիտի՞ պայքարեն: Եվ ահա եկեղեցականներն ընտրել են մի «անշառ» թեմա, որտեղ կարող են կիրառել իրենց հռետորական ողջ արվեստը՝ կենտրոնացել են միասեռականների վրա, որը ոչ միայն երկրորդական խնդիր է, այլեւ մի ոլորտ է, որտեղ ոչ ոք չպիտի իր քիթը խոթի: Այստեղ նրանք հուր ու կայծակ են նետում, համարյա Զեւս են՝ ձեւ անելով, որ այսպիսով փրկում են մեր ազգը սարսափելի վտանգներից: Մինչդեռ ազգին սպառնում են ոչ թե միասեռականները, այլ հղփացած «կյանքի տերերը», որոնց ծնունդ-կնունքները հոգեւորականների համար եկամուտի լավ աղբյուր են:

Գուցե նրանք իսկապե՞ս կարծում են, որ մեր պետության գլխավոր խնդիրը Էլթոն Ջոնի սեռական կողմնորոշումն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. henri says:

    Շատ ցաւալի էջ մը բացիք Պ,Աբրահամեան – Դարմանը ամէնքս գիտենք -պէտք էր որ 25 տարի
    երկիրը կառավարողներն ալ գիտնային: Ցաւօք Երկու անգիտակցութիւն մէկ ԳԻՏԱԿՑՈՒԹԻՒՆ չի բերեր ;

    • Հ.Շ. says:

      Հապա… Հիմա ալ, յաջորդող 25 տարիները, ի՜նչ որ ծուռ կամ սխալ բան կայ Հայաստանի մէջ բացառապէս վերագրենք նախորդ 25 տարիներու իշխանութիւններուն: Այսպէսով, կէս դար ետք, կը սկսինք թերեւս դիմագրաւել իսկական խնդիրները:

  2. Հ.Շ. says:

    Պահպանողականութիւնն ալ իրաւունք է. նոյնիսկ, հիմա որ ընդհանրապէս պահպանողականները փոքրամասնութիւն են՝ Մարդկային Իրաւունք:

    Միասեռականութիւնը երբեք խնդիր չէ եղած: Խնդիրը միասեռական ակտիվիզմ մըն է, որ յատուկ հակում ունի լինելու կռուազան:

    Ակընկալում էք որ Եկեղեցին բառացիօրէն իր օրհնութի՞ւնը տայ միասեռականութեան: Քաջ գիտնալով միասեռականների «ամուսնութեան», «երեք ծնողներով» երեխաներու եւ նոյնանման երեւոյթների մասին:

    Բնաւ մի մտահոգուիք, ժամանակը գործում է ի նպաստ ծայրայեղ ազատականութեան, հետեւաբար ուշ կամ կանուխ Հայաստանն ալ կը վայելէ ամուսնութեան եւ ընտանիքի վերոյիշեալ «արդիական» ըմբռնողութիւնները:

    Մինչ այդ, հաճեցէք մի քիչ ել հանդուրժել ոմանց պահպանողական համոզումները, կարծիքները, իրաւունքը: Եթէ կարելի է, անշուշտ:

    • Ara says:

      Եկեղեցին աչքիս լույսը չէ, բայց ,,ժամանակակից,, ու ,,քաղաքակիրթ,, երևալու համար պարտադիր չէ, մեղմ ասած, լոյալ լինել միասեռականության նկատմամբ։ Ժամանակակից աշխարհում եկեղեցին իր ազդեցությունն ընդլայնելու շատ մեծ շանս չունի… Իսկ այ սեռական շեղումները գնալով ագրեսիվ են դառնում ու վտանգավոր է այդ փաստը առհամարելը…

  3. Khachatur Badalyan says:

    Ձեր այս հոդվածում նույնպես երևաց <>-ի փաստարկը

  4. Դուք էլ եք բերում <>-ի փաստարկը, պարոն Աբրահամյան

  5. Լավատես says:

    Հայ կրոնը հայ պետության բաղկացուցիչ մասն է, առանց ազգային կրոնի չկա ազգային պետություն ու ազգ, կարող ես բանակ չունենաս, բայց բանակի դրոշը հերիք է այդ դրոշի շուրջը նոր բանակ հավաքագրելու, բայց առանց դրոշի բանակ չես ստեղծի, ազգային պետության համար էլ ազգային կրոնն է հանդիսանում դրոշ, որի շուրջ կարող ես պետություն վերականգնել: Մենք այսօր հայ ազգային կրոն համարյա չունենք, ունենք սրանից նրանից արտագրած ու թարգմանած կրոն, որը հայերը չեն ստեղծել, պարզապես հայի գենը ուրիշի կրոնի մեջ էլ հայ էությունը իր աստվածային գեղեցկությամբ արտահայտում է հոյակերտ եկեղեցիներով ու իսկական հայ հոգեւորականներով: Հայ կրոնը պետք է ամբողջ աշխարհից հավաքագրի դրամական միջոցներ ու փոխանցի պետական ռազմավարական կառույցներին, իսկ Նախագահը լավ կլիներ դառնար հայ կրոնի ղեկավարը ու երեխաներին հյուրասիրեր ոչ թե արտասահմանյան անհասկանալի օգտակարության կերակուրով, այլ հայկական օգտակար ու համով ասենք ժինգյալով հացով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930