Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտագաղթը խթանող գովազդային պաստառներ՝ Երեւանում

Հունիս 01,2018 16:00

Մինչ նոր կառավարությունը արտագաղթը կանխելու, ներգաղթ ապահովելու կոչերով է հանդես գալիս ու վստահեցնում, որ 2040 թ.-ից էլ շուտ են երկիրը 4 միլիոն բնակչության հասցնելու, այս օրերին մայրաքաղաքով մեկ տարածված գովազդային մեծ ու փոքր վահանակները ճիշտ հակառակը` արտագաղթը խթանելու կոչերով են հանդես գալիս: Առեւտրի խոշոր կենտրոններից «Երեւան մոլը» «միլիոնատեր դառնալ ցանկացողներին» գովազդի միջոցով իր մոտ է հրավիրում` «Ինչպես դառնալ միլիոնատեր» հարցի համար առաջարկելով 4 պատասխան:

Գովազդային ցուցանակում ճիշտ պատասխանը «Արի՛ Երեւան մոլ»-ն է, որն ընդգծված է կանաչ գույնով: Այսինքն` այնտեղ գնալով, գնումներ կատարելով եւ խաղարկությանը մասնակցելով՝ հնարավոր է, որ բախտը ժպտա: Սակայն գովազդում պատասխաններից 1-ինը «Գնա՛ խոպան»-ն է: Որքան էլ խոպան գնալը սխալ տարբերակների թվում է, այդուհանդերձ տպավորություն է, որ խոպան գնալով էլ կարելի է դառնալ միլիոնատեր: Եվ եթե հազարավոր մեր քաղաքացիներ սոցիալական վատ պայմանների պատճառով չեն կարողանում իրենց թույլ տալ այս եւ մի շարք այլ «մոլերից» առեւտուր անել, ապա չի բացառվում, որ հենց խոպան գնալու տարբերակն էլ ընտրեն:

Արտաքին գովազդի պատասխանատուն Երեւանի քաղաքապետարանն է, որը նաեւ պատասխան է տալիս գովազդների բովանդակության համար:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

31.05.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930