Հանրապետականը պատրաստ է քննարկել արտահերթ ընտրությունների հարցը, այս մասին ՀՀԿ խորհրդի նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Դավիթ Հարությունյանը, կուսակցությունը նաև պատրաստակամ է քննարկել նաև ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարցը։
«Խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերը պետք է մասնակցեն այդ քննարկումներին: Սա է պահանջում թե՛ ժողովրդավարական մոտեցումը, թե՛ մեզանում ձևավորված ավանդույթը: Առայժմ մենք նման հրավեր չենք ստացել»,-ասել է Դավիթ Հարությունյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի առաջարկած մի քանի դրույթներ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ:
«Մենք ողջունում են Նիկոլ Փաշինյանի արտահայտած այն միտքը, որ ընտրությունները պետք է անցկացվեն մի քանի լրացուցիչ մեխանիզմ ներդնելով, օրինակ՝ մատնահետքերի մեկ միասնական առցանց բազա ստեղծելը: Մենք համարում ենք, որ սա օգտակար առաջարկություն է, և մենք պատրաստ ենք մասնակցել քննարկմանը՝ պաշտպանելով այս դրույթը»,-ասաց Դավիթ Հարությունյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: