Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում պաշտպանվում է խոսքի և կարծիք արտահայտելու ազատությունը, սակայն դա չի նշանակում, որ կարելի է ԱԺ նախագահին ու նրա գործունեությունը վարկաբեկող պոպուլիստական հայտարարություններ հնչեցնել

Մայիս 31,2018 23:13

Ի պատասխան պատգամավոր Հայկ Խանումյանի հայտարարության

Պարոն Խանումյան, իհարկե, Արցախի Հանրապետությունում պաշտպանվում է խոսքի և կարծիք արտահայտելու ազատությունը, սակայն դա չի նշանակում, որ կարելի է ԱԺ նախագահին ու նրա գործունեությունը վարկաբեկող պոպուլիստական հայտարարություններ հնչեցնել:

Անիմաստ համարելով անդրադառնալ անգործության, պատգամավորների գործունեությանը խոչընդոտելու ու օրենքը խախտելու վերաբերյալ չհիմնավորված մեղադրանքներին, ԱԺ աշխատանքների հրապարակայնությանը խոչընդոտելու այսօրվա հայտարարությանը՝ ԱԺ նախագահը լիագումար նիստին պատասխանել էր, որ պատգամավորներին հուզող հարցերի շուրջ առաջիկայում հանդիպում-քննարկում կունենա խմբակցությունների ղեկավար կազմի հետ:

Ինչ վերաբերում է նիստերին լրագրողների մասնակցությանը ու ընդհանրապես, խորհրդարանի գործունեությանը հանրության առավել լայն շերտերին հասանելի դարձնելուն, ապա տեղեկացնում եմ, որ օրեր առաջ ԱԺ նախագահը խորհրդակցություն էր անցկացրել և աշխատակազմին հանձնարարել զբաղվել նիստերի ուղիղ հեռարձակումը ապահովելու տեխնիկական հնարավորության հարցերով:

Անուշ Ղավալյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031