Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեխնոլոգիական լուծումներ եփել չիմացող նորահարսների, անփորձ մայրիկների և բիզնեսմենների համար

Մայիս 31,2018 20:25

Գաղտնիք չէ, որ շատերը սիրում են սոցցանցերում կիսվել իրենց ամենօրյա ուտելիքներով: Նկարողներից շատերը, սակայն, այդ ուտեստները հազիվ թե կարողանան պատրաստել: Ոմանք էլ խոհարարական խիստ սահմանափակ հմտություններ ունեն: Դա, երբեմն, մտահոգիչ է դառնում նոր ամուսնացած զույգերի համար:

Սա հիմնական օգնություն է հատկապես այն աղջիկներին, ովքեր խոհանոցում պատրաստել չգիտեն:  Նրանց համար, ովքեր հարս են գնում ու չգիտեն ինչ սարքեն կարտոշկա ժարիտից բացի: Այնպես որ, մենք նրանց առաջարկում ենք օգտագործել մեր հավելվածը, – պատմում է Cookmenu-ի հիմնադիր Նարինե Մանուկյանը:

Cookmenu-ն հավելված է համադամասերների, խոհանոցում շատ անհարմար զգացողների, ինչպես նաև խոհանոցի այն վարպետների համար, ովքեր սիրում են ամեն օր նոր բաներ փորձել: Այս հավելվածը հնարավորություն է տալիս խուսափելու ամենօրյա միօրինակ ուտեստներից՝ առաջարկելով բազմաթիվ բաղադրատոմսեր առօրյա մթերքներով կրեատիվ ու համեղ ուտեստներ պատրաստելու համար:

Այս և մի շարք այլ ընկերություններ իրենց նորարարական տեխնոլոգիական լուծումները ներկայացրեցին հանրությանը. 13 նոր ընկերություն տեղական ու միջազգային շուկայում: Երեկ երեկոյան Հայաստանի Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ԵՄ համաֆինանսավորած Armenia Startup Academy-ի երկրորդ փուլի շրջանավարտների ավարտական պրոդուկտների ներկայացումը: Ակադեմիան SmartGateVC-ի հիմնադիրների կողմից ստեղծված Catalyst հիմնադրամի նախաձեռնություններից է։

Մինչ այժմ, այն ընկերությունները,որոնց հանդիպում էինք ստարտափ էկոհամակարգում՝ բոլորիս հայտնի մարդիկ էին, որոնց  տարիներ շարունակ տեսել էինք ,շփվել էինք : Տեսնում էինք նման նախագծերում, որտեղ  ներկայացնում էին իրենց ծրագրերը: Սա առաջին միտումներից է, երբ մենք տեսնում ենք  ձեռներեցների նոր սերունդ, որը  ներկայացնում է իր ծրագրերը: Բնականաբար, շատ դժվար ճանապարհ ունեն անցնելու, բայց ոգևորողն այն է,որ իրենց մեջ կա փորձելու և առաջ գնալու հաստատակամություն:  Ընդ որում ,մենք լրիվ նորմալ ենք համարում, որ ոմանք հաջողության չհասնեն այս նախագծերում, քանի որ գիտենք, որ  կհաջողեն ուրիշ ծրագրերում, այլ նախաձեռնություններում , որովհետև այդ ներուժը մենք նրանց  մեջ տեսնում ենք, ինչն էլ մեզ ոգևորում է իրենց հետ աշխատել, -ասում է Աշոտ Արզումանյանը՝ Catalyst հիմնադրամի համահիմնադիրը:

Armenia Startup Academy-ն իրականացվում է Եվրոպական Միության և Գերմանիայի կառավարության կողմից համաֆինանսավորվող, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Շատ հաճելի է լինել այստեղ և ևս մեկ անգամ վերահաստատել Եվրամիության կողմից, որ մենք կանգնած ենք Հայաստանի քաղաքացիներ կողքին: Մենք շարունակում են աջակցել Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգին: Սա Եվրամիության աջակցության օրինակներից է: Սա հրաշալի ծրագիր է: Այս ծրագիրը կտանի դեպի հաջողություն:  Ծրագիրը, որն իրագործվել է Գերմանիայի զարգացման գործակալության կողմից, վստահաբար կունենա շարունակություն: Մենք ընկերություններին կաջակցենք ֆինանսներ հայթայթելու հարցում: Դա շատ կարևոր է նրանց զարգացման համար:  Հրաշալի էր հետևել,որ դուք ունեիք մտքեր, հետո դրանք դարձրեցիք պրոդուկտներ: Շատերը կգտնեն ներդրողներ, մի մասը կձախողի և կսկսի նորից, բայց,  եզրափակելով ուզում եմ վստահեցնել.  հիշեք,որ Եվրամիությունը ձեր կողքին է,- իր ողջույնի խոսքում ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը:

Ստարտափները ներկայացնում էին տեխնոլոգիական լուծումներ ամենատարբեր ոլորտների ու զբաղվածության տեր մարդկանց համար: Նորագույն բանաձևերը առօրյա խնդիրների լուծման, գործնական հաղորդակցության արդյունավետության բարձրացման, երեխաների զարգացմանը նպաստելու և այլ կարևոր ու հետաքրքիր խնդիրների լուծման համար են:

Ստարտափներից մեկը կոչվում է LuMan: Այն հայտ է ներկայացնում արտադրելու բջջային հավելվածով և անհատականացված ծրագրով աշխատող խելացի խաղալիքներ՝  երեխաների համար:  Աշխատում է հատուկ հավելվածով,որի միջոցով հնարավոր է ընտրել երեխայի համար որևէ թեմայով դասերի հաջորդականությունը: Հեռախոսը պետք է դնել խաղալիքի վերևի մասում նախատեսված հատուկ հատվածում ու վերջ. խաղալիքը <<կշփվի>> երեխայի հետ:

Հատուկ մշակված խաղի տեսքով են լինելու բոլոր ծրագրերը: LuMan-ը հատուկ անիմացիայի միջոցով շփվելու է երեխաների հետ և խաղի միջոցով սովորեցնելու է, օրինակ, թե ինչ է շրջակա միջավայրը և ինչպես հոգ տանել  նրա մասին, – պատմում է LuMan-ի հիմնադիր Վիկտորյա Խեչումյանը:

Թիմը հետագայում նախատեսում է զարգացնել պրոդուկտն այնպես,որ խաղալիքը ճանաչի երեխայի ձայնը և «զրուցի» փոքրիկի հետ: Խաղալիքը նախատեսված է 3-6 տարեկանների համար:

Մյուս ուշագրավ պրոդուկտը Cardy-ն էր: Այն հեշտացնում է բիզնեսմենների և տարաբնույթ ոլորտների մասնագետների գործը՝ կապեր հաստատելու տեսանկյունից: Եթե գնում եք որևէ միջոցառման, բայց չգիտեք` ովքեր, ինչ զբաղվածության տեր մարդիկ կան շրջապատում,  ամաչում եք մոտենալ շփվել, ապա Cardy-ն կօգնի դուրս գալ այդ անհարմար վիճակից:

Cardy-ն ցույց է տալիս շուրջդ ով կա եվ շատ հեշտ նրանց հետ կապ հաստատել: Ինձ միշտ հետաքրքրել է սրճարաններում կամ ինչ-որ այսպիսի միջոցառումներում բազմաթիվ մարդիկ կան ու չգիտես ով են, ինչպես ծանոթանաս կամ մեկին գտնես, որ ծանոթացնի քեզ:  Այդտեղից էլ միտք առաջացավ,որ պետք է մի  ծրագիր, որն ակնոցի դեր ունի . դնում ես ու  տեսնես՝ ով ով է: Դեռ ակնոց չենք դնում,ուղղակի հեռախոսով ենք ցույց տալիս, հետո ակնոց կդառնա, -պատմում է Cardy-ի համահիմնադիր Միհրան Սահակյանը:

Այս պրոդուկտներն արդեն պատրաստ են մտնելու շուկա և գտնելու իրենց հաճախորդներին: Ակադեմիան ամռանը կիրականացնի նոր ծրագրեր,որոնց շնորհիվ  նոր ընկերություններ կստեղծվեն: Աշնանն արդեն նախատեսվում է  Armenia Startup Academy-ի երրորդ փուլի ընդունելությունը:

Նունե Քոչինյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031