Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Երեւանի ջրահեռացման համակարգի խնդիրներին: Հիշեցնենք, հորդառատ անձրեւների ժամանակ համակարգը պարզապես չի գործում եւ Երեւանի փողոցներում ուղղակի ջրհեղեղ է լինում:
Կամո Արեյանը պարզաբանեց, որ ջրահեռացման համակարգը կառուցվել է խորհրդային տարիներին եւ հաշվի չի առնվել քաղաքի զարգացման հեռանկարը:
Այլ մանրամասները` տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ