Երեւանի քաղաքապետարանում անարդյունավետ ծախսեր չեն իրականացվել: Այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Կամո Արեյանը`հավելելով, որ մայրաքաղաքի բյուջեն կազմվում եւ իրականացվում է բաց ընթացակարգով: Փոխքաղաքապետը չգիտի`ԱԱԾ-ն կարո՞ղ է ինչ-որ բան գտնել քաղաքապետարանի ստուգումների արդյունքում. «ԱԱԾ-ի իրավունքն է`կատարել ուսումնասիրություն: Նախապես անհանգստանալ կամ հանգստանալ հասկացությունները ինձ համար անտրամաբանական կարող են լինել: Կա՞ փաստ անհանգստանալու, ուրեմն կանհանգստանանք, չկա`չենք անհանգստանա»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց`եթե հորդորի Տարոն Մարգարյանին հրաժարական տալ, նա կտա: Ինչպե՞ս է այս ամենին վերաբերվում փոխքաղաքապետը, հարցին՝ Կամո Արեյանը պատասխանեց. «Իմ պատասխանը կլինի ամենաոչ կոռեկտ պատասխանը: Այդ հարցը կարող եք երկու անձի ուղղել»:
Համենայնդեպս, իրեն եւ Տարոն Մարգարյանին Կամո Արեյանը նոր կառավարության հռչակած նոր չափանիշներին համապատասխան է համարում: «Եվ կոռուպցիայի վերացման, եւ արդարության, եւ թափանցիկության, եւ օրենսդրության օրինականության պահպանման մասին ներկայացվող պահանջները շատ նորմալ, ցանկացած պետության համար ընդունելի, օրինաչափ պահանջներ են: Եվ ինքս ինձ միշտ պատկերացրել ու պատկերացնում եմ: Եւ իմ ղեկավարի՝ Տարոն Մարգարյանի մոտեցումները շատ հստակ գիտեմ`այո, եղել ենք, կանք եւ մնալու ենք օրինականության, կոռուպցիան բացահայտելու, «թայֆաբազությունը», օրինազանցությունը բացառելու ուղու վրա: Դա եղել է մեր աշխատանքի սկզբունքը»:
Այլ մանրամասները` տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
դժբախտություն եմ ունեցել այս ընկերոջ հետ աշխատելու՝1996-ին, երբ Վանոն նշանակվեց քաղաքապեը՝ սրան ննշանակեց տեղակալ,այդ կարգավիճակում սա աշխատում էր օրնիբուն,ցույց էր տալիս իբրև նվիրված և պարտաճանաչ աշխատող է,իհարկե չափազանց բարիդրացիական հարաբերություններ էր ցուցադրում հատկապես ՀՀՇ կուսակցության ներկայացուցիչներին՝հատկապես ղեկավար անձնակազմին և երևի թե ինքն էլ իրեն պատկերացնում էր այդ կուսակցության ակտիվ անդամ, կամ գոնե հաստատ՝ ամենակառկառուն համակիրներից: Բայց ահա 1998-ին՝ հայնի իրադարձություններից հետո Վաանոն հրաժարական տվոց և այս ընկերը մնաց քաղաքապետի պաշտոնակատար ևանմիջապես պատռվեց սրա դեմքը: նույն ակտիվությամբ և ջատագովությամբ այս ընկերը վայրկյանների ընթացքում դարձավ ՀՀԿ-ի անդամ,տարիներն անցան, փոխվեցին քաղաքապետեր, բայց այց աննկուն լենինյան մարտիկը հավերժ մնաց իր տեղում