Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևը որոշեց ազատություն չշնորհել ականավոր ակտիվիստներին. ԵՄ-ն պետք է լրացուցիչ ճնշումներ գործադրի. HRW

Մայիս 31,2018 17:37

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը անցած ուրբաթ երկրի անկախության 100-ամյակի կապակցությամբ համաներում է շնորհել 634 բանտարկյալի, որոնցից միայն 1-ին են իրավապաշտպանները  համարում քաղբանտարկյալ: Ինչպես գրում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքը, համաներման է ենթարկել մի քանի կրոնական ակտիվիստ և ընդդիմադիր կուսակցության անդամներ, որոնց ընդամենը մի քանի օր էր մնում ազատ արձակվելու համար: Անազատության մեջ շարունակում են մնալ տասնյակ նշանավոր քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ, բլոգերներ և լրագրողներ, այդ թվում՝ Մեհման Հուսեյնովը, Աֆգան Մուխթարլը, Իլգար Մամադովը և այլք:

Ադրբեջանցի պաշտոնյաները Ալիևի կողմից ստորագրված հրամանագիրն ամիսներ շարունակ օգտագործել են մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վերաբերյալ քննադատությունները շեղելու համար՝ ակնկալելով որոշակի արդյունքներ:

Բայց համաներումից հետո էլ քաղբանտարկյալները շարունակում են ճաղերի հետևում մնալ՝ փաստում են իրավապաշտպանները և ընդգծում, որ Եվրամիությունը պետք է լրացուցիչ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա՝ նրանց ազատ արձակմանը հասնելու համար:

«Այս ակտիվիստները ակնկալում էին, որ Ալիևի համաներումը նրանց ազատություն կշնորհի, որը նրանցից խլել են անարդարացիորեն՝ ակտիվիստական գործունեության պատճառով: ԵՄ-ն պետք է այժմ միաձայն պնդի, որ նրանք ազատ արձակվեն, իսկ Ադրբեջանը դադարեցնի բռնաճնշումները նրանց հանդեպ»,- ասվում է իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031