Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախի պետնախարարը պաշտոնական առաջարկով կդիմի Հայաստանի բջջային կապի օպերատորներին` Արցախում ևս հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար

Մայիս 31,2018 17:28

Մենք «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության հետ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ եթե լինեն նոր ներդրողներ, ապա իրենք պատրաստ կլինեն վաճառել ընկերությունը, և այդ գումարը ներդնել Արցախում գյուղատնտեսության բնագավառում: Իսկ վաճառքը  կիրականացվի միջազգային գնահատող կազմակերպության  գնահատման արդյունքում ձևավորված գնի առնվազն 10 տոկոս զեղչով: Այս մասին այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:

«Ղարաբաղ տելեկոմ»-ը տվել է իր համաձայնությունը ներդրումներ կատարել կապի որակի բարելավման ուղղությամբ և ներկրել համապատասխան սարքավորումներ: Սակայն  հենց նոր հայտնի դարձավ, որ առաջացել են քաղաքական խնդիրներ, քանի որ այն համաշխարհային նշանակության  ընկերությունը, որից պետք էձեռք բերվեն սարքավորումները, ունի համապատասխան տեղեկություններ, որ այդ սարքավորումները պետք է ներդրվեն Արցախում և արդեն  փորձում է խուսափել ու հրաժարվել»,- նշեց Ա. Հարությունյանը:

Նա ասաց, որ այսօր պաշտոնապես կդիմի Հայաստանում կապի երեք օպերատորներին, առաջարկելով,  Արցախի տարածքում հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման բնագավառը  մրցակցային դարձնելու, ազատականացնելու  և ավելի զարգացնելու նպատակով, համապատասխան ծրագիր, ներդրումներ և ծառայություններ ներկայացնելու միջոցով, իրականացնել հեռահաղորդակցության ծառայությունների մատուցում Արցախում:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031