Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վստահեցնում եմ, որ ոչ մի «թալան» չի իրականացվել, այլ հակառակը, մեր բոլոր ներդրողների մեջ «Ղարաբաղ տելեկոմ»-ը  ստացել է ամենաքիչ եկամտաբերությունը. Արցախի պետնախարար

Մայիս 31,2018 17:20

Այսօր Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը հրավիրել է մամուլի ասուլիս` պատասխանելու «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության ընդհանուր քաղաքականության  մասին վերջին զարգացումների վերաբերյալ հարցերին և տեղեկացնել առաջարկվող  լուծումների մասին: Շարժառիթը` վերջին օրերին Արցախի քաղաքացիների շրջանում ընդգծված դժգոհություններն են` պայմանավորված «Ղարաբաղ տելեկոմ» ընկերության  մենաշնորհի և թանկ ու անորակ կապի առկայությամբ:

Պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե այս օրերին Արցախում  «Ղարաբաղ տելեկոմ»-ի դեմ քաղաքացիների դժգոհությունները և բարձր սակագների ու մենաշնորհի դեմ պայքարի կոչերը համարո՞ւմ է հայաստանյան վերջին իրադարձությունների ազդեցության հետևանք, պետնախարարը պատասխանեց, որ ոչ. «Դժգոհություններ այս առումով միշտ էլ եղել են և բազմիցս այս դահլիճում, Ազգային ժողովում և այլ շրջանակներում բարձրացվել են»:

Արայիկ Հարությունյանի խոսքով` Արցախում ցանկացած ներդրողներին առաջին հերթին ոչ միայն պետք է երաշխավորել բիզնեսի արդյունավետություն, շահութաբերություն, այլ նաև քաղաքական պաշտպանություն, որովհետև  ներդրողները դրսում  ենթարկվում են տարբեր  ճնշումների միջազգային հարթություններում և իրենց երկրներում:

«Բայց եթե հասկանում ենք, որ կա տարբերություն ՀՀ տվյալ ծառայությունների գնի և որակի հետ համեմատ, ապա օբյեկտիվ հիմնավորված բողոք կա մեր երկրում, որի համար մենք աշխատում ենք: Այսօր այն դժգոհությունները, որոնք առկա են մեր քաղաքացիների շրջանում, իհարկե, հիմնավորված են, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ Արցախը ունի իր առանձնահատկությունները և բազմաթիվ հիմնավորումներ ու բացատրություններ մենք ներկայացրել ենք` սակագների ձևավորվման վերաբերյալ»,- ասաց Ա. Հարությունյանը:

Պետնախարարը նշեց, որ կա հնարավորություն ոչ միայն վարչակագրական, այլ նաև հարկային ստուգումների ընթացքում «Ղարաբաղ տելեկոմ»-ի հաշվետվություններում տեսնել ստացած շահույթը և ընդհանուր ֆինանսական  հոսքերը :

«Վստահեցնում եմ, որ ոչ մի «թալան» չի իրականացվել, այլ հակառակը, մեր բոլոր ներդրողների մեջ «Ղարաբաղ տելեկոմ»-ը  ստացել է ամենաքիչ եկամտաբերություն», շեշտեց պետնախարարը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031