Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էրիկ Գրիգորյան. Ի՞նչ կապ ունի` ու՞մ հանքն է

Մայիս 31,2018 17:08

Հայաստանում կա շահագործման թույլտվություն ունեցող 28 հանք: Դրանց մի մասն իրականում չի աշխատում: Այսօր այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Հիշեցնենք, հանքարդյունաբերության ոլորտում լայնածավալ ստուգումներ սկսելու մասին օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ստուգումներն իրականացնելու է Բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմինը:

«Երբ հանքարդյունաբերական կազմակերպությունը ստանում էր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը դրական, դրանից հետո գործունեությունը մոնիթորինգի կամ ստուգման պետք է ենթարկվեր: Մոնիթորինգի համակարգը հստակեցված չէր, թե ո՞նց պետք է արվի, ստուգումներն էլ դադարեցված էին»,- ասում է նախարարը:

Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ`նոր կառավարության ծրագրում կա՞ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը դադարեցնելու ծրագիր: Նախարարն ասաց, որ դա ֆինանսական ոլորտի հարց է:

Մանրամասները` տեսանյութում

Լրագրողները հետաքրքրվեցին`ստուգումների ժամանակ տարբերակում լինելո՞ւ է: Ասենք, Գագիկ Ծառուկյանին պատկանող հանքում ստուգումներ լինելո՞ւ են: Նախարարը զարմացավ. «Բայց ի՞նչ կապ ունի: Այսօրվա դրությամբ մինչեւ այս ամեն ինչը նույն Գագիկ Ծառուկյանին պատկանող ոսկու հանքի շրջակա միջավայրի վրա փորձաքննության գործընթացը դադարեցվել է, այսինքն` անունը, ով է, ինչ է, ի՞նչ կապ ունի: Կա օրենք»:

Այլ մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031