Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Համատիրության ղեկավարները ականջ չեն դնում ԱԻՆ-ի պահանջին. Անպիտան վերելակները շահագործում են

Մայիս 31,2018 16:07

33 վերելակ ստացել է բացասական եզրակացություն եւ պիտանի չէ շահագործման: Այսօր այս մասին ասաց ԱԻՆ տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի վերելակների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանի խոսքով, ընդհանրապես մեր երկրում խորհրդային տարիներից շահագործվող վերելակներն այնքան մաշված են եւ հին, որ անկախ փորձագիտական դրական եզրակացությունից՝ պետք է փոխվեն նորերով:

Արաբկիր համայնքում 15 վերելակ է անպիտան ճանաչվել, Նոր Նորքում՝ 12, Դավիթաշենում՝ մեկ, Սյունիքում էլ 3 վերելակ է բացասական եզրակացություն ստացել: Այդուհանդերձ, լինում են համատիրություններ, որ անգամ բացասական եզրակացությունից հետո էլ չեն դադարեցնում վերելակների շահագործումը, քանի որ բարձրահարկ շենքերում բնակիչները բողոքում են, որ կան մեծահասակներ, երեխաներ, հղի կանայք, որոնք կդժվարանան աստիճաններից օգտվել, եւ տուրք տալով բնակիչների պահանջին, վերելակները միացվում են:

«Վերելակը տրանսպորտային միջոց է, որը շատ ավելի ծանրաբեռնված է աշխատում, քան հասարակական այլ տրանսպորտային միջոցները: 24 ժամվա ընթացքում 9 հարկանի շենքի մեկ վերելակը 100 անգամ բարձրանում- իջնում է: Հետևաբար` դրանք ավելի հաճախ պետք է փոփոխվեն»:

Լուսինե Հովհաննիսյանը նաեւ ասաց, որ 300 վերելակի փորձաքննություն էլ ընթացքի մեջ է:

Մանրամասները՝ տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե բացասական եզրակացություն տալուց հետո ԱԻՆ-ը հետեւո՞ւմ է, որպեսզի այս կամ այն շենքում վերելակը չշահագործեն, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ նման գործառույթ չունեն, այլ՝ համատիրությունները այդ գրությունները ստանալուց հետո այն կանգնեցնեն եւ չշահագործեն, հակառակ դեպքում կենթարկվեն պատասխանատվության:

Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ այսօր վերելակավարների՝ էլեկտրամեխանիկների դեֆիցիտ կա, եւ օրինակ՝ Դավիթաշեն համայնքում 400 վերելակ սպասարկում են ընդամենը 4 մասնագետներ:

Ատրակցիոնների, կարուսելների վերաբերյալ էլ Լուսինե Հովհաննիսյանն ասաց, որ Մոնումենտի եւ Լունապարկի այգիների ատրակցիոններն անցել են փորձաքննություն եւ վաղը՝ հունիսի 1-ին, երեխաների պաշտպանության օրը կազմակերպված միջոցառումներին կարող են հանգիստ օգտվել դրանցից: Սակայն մյուս այգիներինը դեռ ընթացքի մեջ են եւ տեխնիկական վիճակի մասին պատասխանը վաղն առավոտյան կլինի, բացասական եզրակացության դեպքում էլ դրանք չեն շահագործվի: Այս պահին 135 ատրակցիոններ եւ կարուսելներ են գրանցված մեր երկրում, որից 54-ը ստացել են դրական եզրակացություն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031