Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը հասել է 100 մլրդ ՀՀ դրամի

Մայիս 31,2018 16:04

ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը և դարձնելով վարկային պրոդուկտները հաճախորդների համար առավել մատչելի: Հատուկ ուշադրություն է Բանկը դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունը ունի հատուկ նշանակություն բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:

2018 թ. սկզբից Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքը ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում, այդպիսով  մեծացնելով վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ 11%-ով, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշի աճը կազմել է 27%: Այսօրվա դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի ցուցանիշը  գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը: Ավելի քիչ, քան մեկուկես տարում, Բանկն ավելացրել է պորտֆելը 22 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանդիսանում է  Բանկի վարկային քաղաքականության բարձր  արդյունավետության ցուցանիշ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մշակված բնակչության վարկավորման համակարգը պայմանավորված է բնակչության նպատակներով և  կարիքներով ու առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների  և հնարավորությունների ստեղծմանը  այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը և այլն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031