Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանից կապիտալի արտահոսքը չի բացառվում. Ատոմ Ջանջուղազյանի պարզաբանումները

Մայիս 31,2018 15:42

«Իդեալական կլիներ, եթե որեւէ արտոնություն որեւէ մեկը չունենար, բայց արտոնություն չտրամադրելն էլ մյուս ծայրահեղությունն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն՝ անդրադառնալով գյուղմթերքների դիմաց 20 տոկոսի փոխարեն 5 տոկոս հարկելու նախկին իշխանությունների եւ գործարարների միջեւ եղած պայմանավորվածությանը։

Լրագրողները հետաքրքրվեցին`հնարավո՞ր է գների բարձրացում լինի, եթե գյուղմթերքի մասով սկսի գործել 20 տոկոս հարկաչափը: «Եթե կարող եք պնդել, որ գյուղմթերքի գնի վրա ազդող միակ գործոնը հարկն է, ապա ՝ այո, կարող է։ Բայց դա միակ գործոնը չէ, որը կանխորոշում է գնի փոփոխությունը։ Կարող է բերել, կարող է չբերել`կախված է նրանից, թե մնացած գործոններն ինչ ազդեցություն կունենան»։

Հստակեցնող հարցին` ի սկզբանե ՊԵԿ-ի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 5 տոկոս հարկել, որպեսզի գնա՞ճ չլինի, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ պայմանավորվածությունը վերաբերել է փաստաթղթավորմանը։

Հարցին`մտավախություն չկա՞, որ այս ամենի արդյունքում Հայաստանից կապիտալի արտահոսք տեղի կունենա, Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց. «Եթե հարցը անօրինական գործողությունների դադարեցման արդյունքում ինչ- որ երեւույթների տեղի ունենալուն է վերաբերում, ապա թող տեղի ունենա: Ավելի ճիշտ է անօրինականություն չլինի, նույնիսկ եթե դա այն գինն է, որը պետք վճարվի: Կգա հաստատ այն կապիտալը, որը նախընտրում է աշխատել օրինական դաշտում»։

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031