Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի համայնքների միությունն իր անհանգստությունն է հայտնում մայիսի 31-ին Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի ձերբակալության առիթով

Մայիս 31,2018 15:31

Համայնքների միությունն ուշադիր կետևի Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի ձերբակալության հետ կապված հետագա զարգացումներին

Հայաստանի համայնքների միությունն իր անհանգստությունն է հայտնում մայիսի 31-ին Մասիսի քաղաքապետի (լուսանկարում) և նրա տեղակալի ձերբակալության առիթով։ Ամենևին միտում չունենալով միջամտել քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործին, այնուամենայնիվ, մտահոգություն ենք հայտնում ընտրված պաշտոնյայի նկատմամբ դատավարական հարկադրանքի այդ միջոցի կիրառման համաչափության վերաբերյալ։

Ձերբակալության մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաև ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսին, որի հետ երկուստեք Համայնքների միությունն ուշադիր կետևի Մասիսի քաղաքապետի և նրա տեղակալի ձերբակալության հետ կապված հետագա զարգացումներին։

ՀՀ դատախազությունից ակնկալում ենք ավելի մանրամասն հանրային տեղեկատվություն։

 

Հայաստանի Համայնքների Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031