Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե գյումրեցի կամ շիրակցի վարչապետ չգա, ուրեմն մենք այսպես պետք է մնանք, էլի». Վարդան Ղուկասյանի բողոքը

Մայիս 31,2018 15:23

Այսօր 2017-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները ԱԺ-ում շարունակվում են:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանին հարցրեց՝ «Սահմանով անցել է ոչ պիտանի օգտագործման հավի մսամթերք՝ Ուկրաինայից ներկրված եւ խիստ վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Այն ժամանակվա կառավարությունն ասաց, որ եթե միտումնավոր եւ շահադիտական նպատակներով են արել՝ մեղավորները կպատժվեն: Ի՞նչ եղավ այդ հարցը»:

Նախարարը պատասխանեց, որ Սննդի անվտանգության պետական ծառայության հետ կապված խնդիր է, կոնկրետ այդ հարցի վերաբերյալ հարցը պետք է ուղղել ՍԱՊԾ-ին: Ըստ նախարարի, ՍԱՊԾ-ն ենթարկվում է կառավարությանը, չնայած ֆորմալ կոչվում է գյուղնախարարությանն առընթեր:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանն էլ գյուղատնտեսական վարկերի հետ կապված հարցրեց՝ Շիրակի դաշտավայրը շատ քիչ է օգտվում, գրեթե չի օգտվում այդ վարկերից, իսկ վերջին 10-20 տարիներին Շիրակի դաշտավայրը 0 տոկոս է օգտվում. «Ոնց որ արդյունաբերությունը, ներդրումները չեն գալիս մարզեր, ինչքան՞ է օգտվել Շիրակը»:

Հետո նա հետաքրքրվեց՝ «Ախուրյանի ջրամբարը, երբ ԽՍՀՄ-ի ժամանակ կառուցվեց, եւ այդտեղ խողովակաշարերը ամբողջությամբ թալանվեց, Շիրակի դաշտավայրի գյուղացիները ընդհանրապես չօգտվեցին, այդ դաշտերը մնացել են առանց ոռոգելու, բացի դրանից, ջուրը գնում է Արարատյան դաշտավայր, ամբողջությամբ բաց թողնվեց եւ ձկների սպանդ տեղի ունեցավ եւ այդ հատվածի բնակիչները հիմա էլ միայն այդ գարշելի հոտն էին շնչում, դրա վերաբերյալ ի՞նչ կասեք»:

Նախարարը պատասխանեց, որ իսկապես Շիրակի դաշտավայրը անմասն է մնում այդ ընդհանուր օժանդակությունից: Նախարարն ասաց, որ տարածաշրջանային անհամամասնությունները մեղմելու համար պետք է հավասար ֆինանսական ռեսուրսներ ընձեռեն, որ այդ մարդիկ էլ իրենց լքված չզգան:

Ախուրյանի ջրամբարի հետ կապված գյուղնախարարն ասաց, որ անցյալ տարի եղել է. «Այնտեղ ես ջրամբար ցավոք սրտի չտեսա, 1-1, 5 մետր խորությամբ ինչ-որ մի զանգված էր՝ տիղմ եւ սատկած ձկներ: Բնապահպանության նախարարություն եմ զանգել եւ Ջրտնտպետկոմ, որ փակեն, ողբերգություն չլինի, հատկապես, որ Շիրակի դաշտավայրը այդ ջրամբարից չի էլ օգտվում»:

Վարդան Ղուկասյանն ասաց. «Ախուրյանի ջրամբարի վերաբերյալ այնտեղ մի կազմակերպություն կա, միայն իրեն էր թույլտվություն տված, որ ձուկ բռնեն, ինչո՞ւ գյուղացին չի կարող գնալ ու բռնել, ճիշտ է, սահման է, բայց խնդրում եմ ձեր ուշադրության կենտրոնում պահեք. «Վերջում ես հասկացա, որ երկար տարիներ թայֆաբազություն է տիրել մեր երկրում: Եթե գյումրեցի կամ շիրակցի վարչապետ չգա, ուրեմն մենք այսպես պետք է մնանք, էլի: Լույս բացվի մեր երկրի վրա, բոլորը համահավասար լինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031