Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում մեկնարկած Ֆրանսիայի բաց առաջնությունում՝ «Ռոլան Գարոսում», մտավ երրորդ շրջան: Մեկնարկային դիմակայությունում Խաչանովը պայքարից դուրս էր թողել ավստրիացի Անդրեաս Հայդեր-Մաուերին, իսկ երկրորդ շրջանում դժվար պայքարում առավելության հասավ Իսպանիայի ներկայացուցիչ Գիլյերմո-Գարսիա Լոպեսի նկատմամբ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ