Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դատարանները սկսել են շնչել. մինչեւ ընտրություններ առկա խնդիրները կլուծվեն». Մարուքյան

Մայիս 31,2018 14:28

«Այս պահին առանձին դատական գործերին գնահատականներ տալ չեմ կարող, բայց, այո, կան քաղբանտարկյալներ»,-Aravot.am-ի եւ «Հանրային ռադիոյի» հետ զրույցում այսօր անդրադառնալով կարծիքներին, թե աշնանը սպասվելիք խորհրդարանական ընտրությունները քաղբանտարկյալների առկայության պայմաններում լեգիտիմ չեն լինի, ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Դատարաններին պետք է ազատ թողնել: Միջամտություն չպետք է լինի»,-համոզմունք հայտնեց նա:

Մարուքյանը կարծիք հայտնեց, որ դատարանները, որպես ինքնակառավարվող իշխանության մի ճյուղ, իրենց իսկ գործունեությամբ կուղղեն առկա սխալները. «Կարծում եմ՝ մինչեւ ընտրություններ մենք այդ խնդիրները լուծած կլինենք»: Պատգամավորի խոսքով՝ նոր իշխանությունը դատարաններին հրահանգներ չի իջեցնելու. «Այն անձանց, որոնք դատապարտված են, վարչապետը եւ նախագահն իրավասու են ներում շնորհել: Իսկ ովքեր դեռ դատապարտված չեն, պետք է սպասենք դատավարությունների ավարտին: Կարծում եմ՝ կլինեն արդարացումներ»:

Դառնալով այն փաստին, որ վերջին շրջանում որոշ անձանց կալանքից ազատումներ եղան, Մարուքյանն ընդգծեց՝ դա նշանակում է, որ դատարանները սկսել են գործել ու շնչել. «Դատարանները պետք է առաջնորդվեն բացառապես օրենքով՝ առանց միջամտության»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031