Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում մայիսի 29-ից ընթանում է սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Դ. Աթաբեկյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է այն բանում, որ նախնական համաձայնության գալով համագյուղացի Տ. Մուղդուսյանի հետ, 2017թ. դեկտեմբերի 13-ին,ժամը 21-ի սահմաններում, մուտք է գործել Բերդավանում գործող ավտոինքնալվացման կետ, բացել դրամարկղի դուռը եւ հափշտակել 7300 դրամ:
Դ. Աթաբեկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 500 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ