Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիկտորյա Օհանյան. «Զոհերը հաճախ մտածում են, որ բռնությունը նորմալ է»

Մայիս 31,2018 13:58

«Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության փորձագետ Լիլիթ Չիտչյանը, խոսելով «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարի հնգամյա հանրային արշավի մասին, նշեց, որ դրա հիմնական նպատակն է նպաստել ՀՀ-ում երեխայի հանդեպ բռնության վերացմանը: Նա վկայակոչելով վիճակագրական տվյալներ, ասաց, որ դեռեւս քիչ չեն դեպքերը, երբ երեխաները ենթարկվում են ծաղրի եւ նվաստացման:

Վորլդ Վիժն Հայաստանի երեխաների պաշտպանության ու կրթական ծրագրի ղեկավար Աիդա Մուրադյանն առանձնացրեց մեր իրականությունում առկա բռնության դրսեւորումները, անդրադարձավ նաեւ «բուլինգին»: Երեւույթի կանխման մեջ կարեւորեց ուսուցիչների եւ ծնողների դերը: «Բռնությունը ինքն իրեն վերարտադրելու հակում ունի: Այն երեխաները, որ ընտանեկան միջավայրում եւ դրսում ականատես են լինում բռնության երեւույթների, նրանց պարագայում բռնությունը կրկնօրինակելու հակումը մեծ է»,- ասաց Աիդա Մուրադյանը: Հղում անելով 2015 թ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությանը, ասաց, որ բռնության դրսեւորումները Հայաստանում մեծ թիվ են կազմում 11-14 տարեկան երեխաների, մասնավորապես շրջանում:

Նրա ձեւակերպմամբ հաշմանդամություն ունեցող, սոցիալապես անապահով եւ խոսելիության այլ չափորոշիչներով երեխաներն առավել անպաշտպան են բռնության նկատմամբ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամի հոգեբանական ենթածրագրի ղեկավար Թամարա Հարությունյանը եւս թվեր ներկայացրեց, թե ինչպես կարող են մի քանի երեխա մեկ երեխայի հանդեպ գիտակցաբար բռնարար հետապնդումներ իրականացնել, հոգեբանական, ֆիզիկական եւ այլ ճնշումների միջով: Ավելի մանրամասնելով «բուլինգի» մասին իր խոսքը, նա հավելեց, որ այդ համատեքստում դպրոցն ասես յուրատեսակ «ռազմադաշտ» լինի, որտեղ պարպվում են տանը կուտակված բացասական իմպուլսները:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը նշեց, որ աշխարհի 10 երկրներից 9-ը համարում է, որ «բուլինգը» իրենց իրականության ամենալուրջ խնդիրներից մեկն է: Նրա խոսքերով, այդ 10-ից 2/3-ը խոստովանել է, որ ենթարկվել է «բուլինգի», իսկ 1/3-ը նշել է, որ որեւէ մեկի հետ չի կիսվել այդ մասին: Վիկտորյա Օհանյանը նաեւ նշեց, որ հաճախ Հայաստանում երեխաները չեն գիտակցում, որ իրենց կողմից կամ նկատմամբ «բուլինգի» դրսեւորումները ոչ ցանկալի, անառողջ դրսեւորումներ են: «Զոհերը հաճախ մտածում են, որ դա նորմալ է եւ իրենք պետք է դիմանան, մինչդեռ ոմանք դիմանում են, ոմանք ոչ»,- նկատեց Վիկտորյա Օհանյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031