ՀՀ քննչական մարմնի ղեկավար Աղվան Հովսեփյանին
Հարգելի պարոն Հովսեփյան,
2016թ. մայիսից բարձրաձայնում եմ 2002թ. հիմնադրված «Մարտիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Աղաբեկյանի ոչ թափանցիկ ու ոչ հրապարակային, Հիմնադրամի սահմանած կանոնադրական նպատակներին չծառայող գործունեության մասին, սակայն ձայն բարբառո հանապատի:
Անցյալ 2 տարիների ընթացքում այս մասին հրապարակել եմ բազմաթիվ մամլո հաղորդագրություններ, որոնք ուղղված են եղել տարբեր ատյաններին, ինչպես նաև Արդարադատության նախարարին (06.09.2017թ. Ե-3/42), որտեղից 11.09.2017թ. N10/15/15916.17 թվակիր գրությամբ ինձ հասցեագրված նամակով հայտնել են, թե նամակս վերահասցեագրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
Ես չգիտեմ, թե հիմնադրամի գործունեությունը ստուգելու հետ ի՞նչ կապ ունի ՊԵԿ-ը, որն ինձ պատասխանել է, կից ներկայացնում եմ պատասխանը: Հույս ունեմ, որ այս անգամ պետական ճիշտ մարմնի եմ դիմել ու Ձեզանից ակնկալում եմ բացել, ավելի ճիշտ՝ պատռել «Մարտիկ» հիմնադրամի գործունեության վրա ընկած թանձր քողն ու մեր հասարակությանը վերջապես պարզաբանել՝ այդ 1.2 մլն դոլարը տվյալ հաշվեհամարում կա՞, թե՞՝ ոչ:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ