Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Վարդանյանի հերթական նվերը հունիսի 1-ի առթիվ

Մայիս 31,2018 13:35

Եվս մեկ օր՝ և երեխաների համար կբացվի օրացույցի ամենասիրելի էջը: Հունիսի մեկն ամռան առաջին և երեխաների պաշտպանության օրն է: Տոն, որին անհամբեր սպասում են բոլոր փոքրիկները, հատկապես մանկատների և հատուկ դպրոցների երեխաները:

365 օր, 24 ժամ ու ամեն վայրկյան՝ նրանք ունեն պաշտպանության ու հոգատարության կարիք: Կյանքի համար՝ իրենց պայքարում երեխաներն ավելի ուժեղ են դառնում, երբ հոգատար վերաբերմունք են ստանում: Հունիսի մեկին ընդառաջ՝ հանրապետության բոլոր մանկատներն ու բոլոր հատուկ դպրոցները դիմավորել են իրենց մշտական հյուրերին: «Գրանդ Քենդի» ընկերությունն ապահովում է այս երեխաների մանկության ևս մեկ հիշարժան դրվագ:

Մի քանի ժամ երեխաները պարել են, երգել, խաղացել և ուրախացել փափուկ հերոսների հետ: Քաղցրավենիքով բեռնված մեքենանների ուղղությունները տարբեր են՝ սկսած Երևանից մինչև հանրապետության հեռավոր քաղաքներ: Որպես բարի ավանդույթ՝ «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը տոն է դարձրել Երեւանի եւ մարզերի բոլոր մանկատներում բնակվող ու բոլոր հատուկ դպրոցներում սովորող երեխաների օրը:

Բարերարը բոլոր մանկատներին, նվերներից բացի, տրամադրել է ընդհանուր առմամբ՝ 20 մլն դրամ հրատապ կարիքները հոգալու համար: Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ աջակցություն է ստացել նաև արյունաբանական կենտրոնը: Արյան քաղցկեղ ունեցող երեխաներին առողջ մանկություն վերադարձնելու համար 10 մլն դրամ է հատկացվել: Մանրամասները` տեսանյութում:

https://youtu.be/w3ehoYRGrdU

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031