Այսօր գեներալ, պրոֆեսոր Հայկ Քոթանջյանը «Նորք-Մարաշ» սրտաբանական կենտրոնում այցելել է ԵՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանին:
Հ. ՔՈԹԱՆՋՅԱՆ. – «Իմ գործընկերոջը այս այցելությունը բնականոն է, քանի որ պրոֆեսոր Արամ Սիմոնյանը, լինելով 1917-1921 թթ. Մեծ Արցախի (Ղարաբաղ և Սյունիք) քաղաքական պատմության գծով խոշոր մասնագետներից մեկը և նախկինում Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ, ներդրում ունի քաղաքական գիտությունների ասպարեզում կադրերի պատրաստման գործում՝ շարունակելով իր ընտանիքի գիտական ավանդույթները: Այս առիթով անհրաժեշտ եմ համարում պատշաճը մատուցել նրա հոր` պրոֆեսոր Հրաչիկ Սիմոնյանի հիշատակին, մի մարդու, որը, ներկայացնելով Մեծ Արցախի մտավորականության հայրենասիրական ավանդույթները, Վերակառուցման շրջանում իր վրա պատասխանատվություն վերցրեց Հայաստանի Ժողովրդական բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի հետ հանդես գալու Ղարաբաղյան շարժման` որպես ստալինիզմի գաղութատիրական ժառանգության դեմ ուղղված ազգային-ազատագրական շարժման պլատֆորմի քաղաքական-փիլիսոփայական հիմնավորման հեղինակներից մեկը»:
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան